
Samsung-ը կդադարեցնի հեռախոսների և կենցաղային տեխնիկայի մատակարարումը Ռուսաստան
Samsung-ը դադարեցնում է բոլոր ապրանքների, այդ թվում՝ հեռախոսների և չիպերի մատակարարումը Ռուսաստան «ընթացիկ աշխարհաքաղաքական իրադարձությունների» ֆոնին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարավկորեական ընկերության հայտարարությունը։
««Samsung»-ն ուշադրությամբ հետևում է բարդ իրավիճակին», - գրում է գործակալությունը:
Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ մատակարարումների դադարեցումը կվերաբերի ընկերության բոլոր ապրանքներին, այդ թվում՝ չիպերին, սմարթֆոններին և կենցաղային տեխնիկային:
«Samsung»-ը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է մատակարարումների դադարեցումը։
Ավելի վաղ Ռուսաստան ապրանքների եւ ծառայությունների մատակարարումների ժամանակավոր դադարեցման մասին հայտնել էին Apple, Oracle, Intel և AMD ընկերությունները:
Հարակից հրապարակումներ`
- Microsoft-ը դադարեցնում է ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը Ռուսաստանում
- Panasonic ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանի հետ առևտրային գործունեությունը
- Disney-ը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանի կինոթատրոններում