Առողջություն 09:00 05/03/2022 Հայաստան

Սննդագետ. Աղամանի արգելքին հաջորդած ծաղր ու ծանակի մեղավորը առողջապահության նախարարությունն է

Հանրային սննդի կետերում սեղաններին աղամանների առկայության արգելքի վերաբերյալ ԱՆ օրենսդրական նախաձեռնությունը սոցցանցի օգտատերերի շրջանում ծաղր ու ծանակի է արժանացել։ 

ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում այս իրավիճակի համար մեղավոր է համարում նման օրենսդրական լրացումներ նախաձեռնած պետական գերատեսչությանը։

Նա համարում է, որ օրինագիծն ինքնանպատակ է, չի հասնելու ակնկալվող արդյունքին, մինչդեռ աղի քանակի չարաշահման ու դրանով պայմանավորված հանրային առողջապահական խնդիր  իսկապես կա, և այն լուծման կարիք ունի։ Ըստ սննդագետի, նախարարությունը մինչ այս պետք է իրականացներ ռիսկի գնահատում, հանրային իրազեկում ու այլ աշխատանքներ։

«Ամբողջ աշխարհում սննդի անվտանգության ու սննդով պայմանավորված քաղաքականության մշակման համար հիմք են հանդիսանում գիտահեն տվյալները, երբ գիտական կենտրոններն ուսումնասիրում են, թե այս կամ այն խնդիրն իրենից առողջապահական ինչպիսի վտանգ է ներկայացնում, ապա այդ տվյալների հիման վրա մշակում են գործողությունների ծրագիր»,-ընդունված պրակտիկան ներկայացնում է կենտրոնի ղեկավարը։

Նա փաստում է, որ Հայաստանում էլ նման օրենք կա, բայց խիստ ձևական։ Օրենքը նշում է, որ սննդի անվտանգության քաղաքականությունը պետք է իրականացվի գնահատված ռիսկերի հիման վրա, ռիսկի գնահատումը պետք է իրականացնի գիտական կենտրոնը, բայց ոչինչ էլ չի կատարվում։

Միջազգային ուղեցույցների համաձայն, կերակրի աղի համար որպես օրական թույլատրելի քանակ նշված է 5 գրամը, մինչդեռ ԱՆ որոշում կա երեխաների սննդակարգի վերաբերյալ, որտեղ երեխաների համար թույլատրելի քանակ նշված է 6 գրամը։

«Եթե երկիրը չունի իր սեփական սննդագիտական հետազոտությունները, սննդակարգային ռեֆերենս արժեքները, ապա առնվազն  ստիպված ես լինում ընդունել այլ երկրների կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից երաշխավորվող քանակների կիրառությունը։  Հիմա Հայաստանի ԱՆ-ն մանկապարտեզի համար սահմանել է վեց գրամը, իսկ միջազգային կազմակերպություններն ասում են հինգ գրամ։ Հիմա որտեղի՞ց է պետք սկսել, գուցե իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ անելո՞ւց։ Պետք է հաշվի առնել, որ երեխաների գերակշռող մասը հաճախում է մանկապարտեզ, այնտեղ սնվում է  երեք անգամ, մինչդեռ մենք ամեն օր հանրային սննդի կետեր, սրճարաններ, ռեստորաններ չենք գնում»,-մանրամասնում է Պիպոյանը։

Հանրային առողջապահական գործոնների գնահատման համատեքստում, սննդագիտության դոկտորը (Իտալիա) կարևորում է տարբեր սննդամթերքներում՝ օրինակ, հացի մեջ աղի քանակության նորմավորումը։

«Ինչո՞ւ հացի, քանի որ մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունն ամեն օր  մեծ քանակությամբ հաց է օգտագործում,  որը պարունակում է  աղ։ Մեր պանիրներն աչքի են ընկնում  կերակրի աղի բարձր պարունակությամբ, օգտագործում ենք թթուներ, որոնք մեջ մեծ է աղի քանակությունը»,-նշում է նա։

Այս համատեքստում կենտրոնի ղեկվարն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ազգաբնակչության մոտ յոդի դիֆիցիտը լրացնելու նպատակով տեղի է ունեցել աղի յոդացում։

«Եթե ԱՆ-ին հարցնեք, թե ինչո՞ւ են մանկապարտեզների համար սահմանել 6 գրամ աղի ընդունում, ապա կհիմնավորեն՝ յոդի պակասը լրացնելու նպատակով։ Հիմա մի կողմից ասում են՝ աղ օգտագործեք, որ յոդի դիֆիցիտը լրացնեք, մյուս կողմից էլ ասում են՝ աղ քիչ օգտագործեք։ Հիմա փաստացի նախարարությունը հանրային իրազեկում չի իրականցրել, չի ասում, որ նորմայից քանի՞ անգամ ավելի աղ ենք օգտագործում, որո՞նք են այն մթերքները, որոնց միջոցով աղի մեծ քանակ ենք ստանում։ Այս աշխատանքները չկատարելով գնում են «բարեփոխման»»,-ասում է սննդագետը։

Հանրային սննդի կետերում սեղանին աղամանի առկայության  համար տուգանքի սահմանումը, ինչպես համոզված է Պիպոյանը,  չի կարող լուծել առողջապահական խնդիրը։ Օրինակ, մարդիկ ընդմիջման ժամերին ոչ թե գնում են հանրային սննդի կետեր, այլ օգտվում են պատվիրում կան գնում են պատրաստի սնունդ։ 

«Եթե մեր նպատակը հանրային առողջապահությունն է, ապա պետք է գնահատվեն այս գործոնները, այլապես հանրային իրազեկում էլ հնարավոր չէ։ Ազգաբնակչության շատ փոքր տոկոսն է ամեն օր գնում հանրային սննդի կետեր, դրան հակառակ մենք ամեն օր օգտագործում ենք  հաց, որը պարունակում է մեծ քանակությամբ աղ»,-ընդգծում է Պիպոյանն ու նկատում, հանրային առողջապահական խնդիր լուծել ցանկացողը, օրինակ, մանկապարտեզներում պատշաճ վերահսկողություն կիրակականացնի ճաշացանկի նկատմամբ, քանի որ փոքր հասակում աղին սովորելուց հետո շատ դժվար է լինում հրաժարվել այդ համից, սովորույթից, հետո օրինակ կկրճատի հացի արտադրության մեջ օգտագործվող աղի քանակը։

Սննդագետը հարց է հնչեցնում՝ մարդիկ ինչպե՞ս պետք է իմանան, թե քանի գրամ աղ են օրական օգտագործում, ո՞ր մթերքներն են առավել շատ աղ պարունակում։

«Քաղաքականություն մշակող մարմինը չպետք է իրականացնի այս ռիսկի գնահատումը, նա պետք է պատվիրի դա անել գիտական մարմնին, վերջինը պետք է չափի տանը և դրսում սպառվող սննդամթերքում աղի պարունակությունը, որից հետո պետք է իրականացնի այդ մթերքների սպառման ծավալի ու հաճախականության վերաբերյալ ուսումնասիրություն։ Դրանից հետո պետք է կատարվի քանակական հաշվարկ,  սահմանվի թույլատրելի շեմը, և հստակ նշվի այս, այս, այս մթերքներն ուտելով դու գերազանցում ես այդ շեմը»,-մանրամասնում է նա։

Գիտական կենտրոնը նման ուսումնասիրություն է սկսել իրականացնել, հաջորդ ամիս արդեն տվյալներ կունենան։

«Նախնական պատկեր կա, բայց չեմ պատրաստվում հաղորդակցել։ Ի վերջո, մեզ ո՞վ է հարցրել այդ մասին։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ գիտնականների կարծիքը հաշվի չեն առնում։ Ողջ ֆեյսբուքը որ հիմա ծաղրի է ենթարկում օրինագիծը,  գիտնականի հետ չհամագործակցելու հետևանք է։ Կան «ծակ» փիլիսոփաներ, որ գրում են սա շատ կարևոր հանրային առողջապահական խնդրի լուծում է,  քննադատում են օրինագծի լրացումների վրա ծիծաղող մարդկանց։ Ես բոլոր այդ մարդկանց ասում եմ՝ որևէ մեկը չի ծիծաղում աղի  կիրառման դեմ պայքարի վրա, այլ մարդիկ ծիծաղում են դրա դեմ պայքարի ձևի վրա»,-նկատում է նա։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել    «Առևտրի և ծառայությունների մասին» օրնքում, ինչպես նաև  Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում՝ սահմանելով, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման աղամանի առկայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}