«Աերոֆլոտ»-ը մարտի 8-ից կդադարեցնի միջազգային բոլոր չվերթները
Ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր թռիչքները՝ բացառությամբ դեպի Մինսկ, ինչպես նաև մարտի 6-ից դադարեցնում է դեպի ՌԴ հետադարձ չվերթներով ուղևորների միջազգային չվերթները, որոնք մարտի 8-ից հետո են։ Այս մասին հայտնել են ընկերությունից։
««Աերոֆլոտ»-ը տեղեկացնում է մարտի 8-ից (Մոսկվայի ժամանակով 00.00-ից) բոլոր միջազգային չվերթների ժամանակավոր դադարեցման մասին՝ թռիչքների իրականացմանը խոչընդոտող լրացուցիչ հանգամանքների առաջացման պատճառով։ Չեղարկումը վերաբերում է նաև միջազգային ուղղություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ «Աերոֆլոտ»-ը կշարունակի ամբողջությամբ չվերթներ իրականացնել Ռուսաստանի տարածքում՝ բացառությամբ դեպի երկրի հարավային քաղաքների թռիչքների ժամանակավոր սահմանափակումների: Շարունակվում են նաև դեպի Մինսկ (Բելառուս) թռիչքները։
Հարակից հրապարակումներ`
- «Ուրալյան ավիաուղիները» չեղարկել են դեպի Հայաստան չվերթները
- Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել
- Քաղավիացիայի կոմիտե. «Սիբիր» ավիաընկերության կողմից շահագործվող ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը ժամանակավորապես դադարեցվել է
- Մոսկվա-Երևան չվերթներ են հետաձգվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին