Զելենսկին ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեղադրել է Ռուսաստանի դիմաց «կանաչ լույս» վառելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարձակվել է ՆԱՏՕ-ի առաջնորդների վրա՝ բուռն ելույթ ունենալով, քանի որ նրանք հրաժարվում են երկրի շուրջ ոչ թռիչքային գոտի սահմանել: Այս մասին գրում է BBC-ն։
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ խնդրին միջամտելու Արևմուտքի դժկամությունը Ռուսաստանին «կանաչ լույս» է տվել՝ քաղաքների ու գյուղերի ռմբակոծումը շարունակելու համար։
ՆԱՏՕ-ն իր հերթին պնդում է, որ ոչ թռիչքային գոտու ստեղծելու քայլը կհանգեցնի Մոսկվայի հետ առճակատման:
Վլադիմիր Զելենսկին դրան իր անհամաձայնությունն է հայտնել։ Զայրացած Զելենսկին մեկնաբանել է, որ արևմտյան վերապահումները ցույց են տալիս, որ «ոչ բոլորն են համարում ազատության համար պայքարը Եվրոպայի թիվ մեկ նպատակը»:
«Այսօրվանից սկսած բոլոր մահացողների համար մեղավոր եք դուք։ Նրանք մահանալու են ձեր թուլության, անմիաբանության պատճառով», - ավելացրել է կատաղած Զելենսկին:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքների արգելափակման մասին
- Ռամզան Կադիրով. Զելենսկին կորցրել է կապն արտաքին աշխարհի հետ
- Զելենսկի. Ռուսաստանի հետ բանակցություններում դեռևս արդյունք չկա
- Բախտախնդիր Զելենսկին ու մանուկ Պուտինը
- Զելենսկի. Երբ ընտրվեցի, ասացի՝ մեզանից յուրաքանչյուրը նախագահ է, իսկ հիմա` մարտիկ