Կամո Քոչունցն անպատասխան է թողել իր՝ ԶՈՒ ԳՇ պետ դառնալու մասին հարցը
Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավար կազմն այսօր այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ով այսօր կդառնար 63 տարեկան:
Tert.am-ի փոխանցմամբ, բարձրաստիճան պաշտոնյաների թվում նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը։
Հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ եթե Գլխավոր շտաբի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի, Քոչունցը պատասխանել է. «Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»:
Հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ ինքը կնշանակվի Գլխավոր շտաբի պետ, Կամո Քոչունցը չպատասխանեց.«Լավ մնացեք, շնորհակալություն»: