ՄԱԳԱՏԷ-ից հայտնել են՝ Ռուսաստանի ԶՈւ-ն պատրաստվում է վերահսկողության տակ վերցնել Զապորոժիեի ԱԷԿ-ը
Ռուսաստանը նախապես տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն), որ իր զինվորականները պատրաստվում են իրենց վերահսկողության տակ առնել Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Մի քանի օր առաջ Ռուսաստանի կառավարությունից տեղեկացանք, որ զինված ուժերը շարժվում են Զապորոժիեի ատոմակայանի տարածք՝ այն վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Արդյունքում դա տեղի է ունեցել»,- ասել է Գրոսին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։
Ինչպես հայտարարել են ՌԴ ՊՆ-ում, ռուս զինվորականները ոչ թե հարվածներ են հասցնում քաղաքներին, այլ անջատում են միայն ռազմական ենթակառուցվածքը, ուստի խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարեցին, որ պատժամիջոցներ են սահմանում ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը լռության ռեժիմի ու միջանցք բացելու մասին է հայտարարել
- Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին
- Ռուսաստանն ամեն ինչ անում է խաղաղ ուկրաինացիների կյանքը փրկելու համար. Պուտին
- Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա. Ստոլտենբերգ
- Գերմանիան հայտարարել է, որ զենքի նոր խմբաքանակները պատրաստ են Ուկրաինային մատակարարման համար
- Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ Զապորոժիե ԱԷԿ-ի մոտակայքում բռնկված հրդեհը տեղայնացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան