Երբ կարող են Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին վերադառնալ արքայական պարտականությունների կատարմանը
Թագավորական կենսագիր Թոմ Քուինը պատմել է, թե ինչ հանգամանքներում կարող են արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադառնալ Մեծ Բրիտանիա։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա այն բանից հետո, երբ գահն կանցնի արքայազն Չարլզին։ Այս մասին հայտնում է bazaar.ru-ն։
Կենսագիրը նշել է, որ Մեգանն ու Հարրին ի սկզբանե ցանկացել են լինել «կես դրույքով միապետներ», այսինքն՝ ապրել Բրիտանիայում վեց ամիս և կատարել թագավորական պարտականությունները, իսկ վեց ամիս ԱՄՆ-ում (կամ որևէ այլ տեղ)՝ զբաղվելով իրենց անձնական գործերով ու նախագծերով։
Թոմ Քուինը պնդում է, որ 2020 թվականին, մինչ Հարրին և Մեգանը կորոշեին վայր դնել իրենց լիազորությունները, Եղիսաբեթ II-ից թագավորական պարտականություններն ու սովորական կյանքը համատեղելու հնարավորություն են խնդրել։ Սակայն, թագուհին կտրականապես դեմ է եղել։
Քուինը վստահ է, որ արքայազն Չարլզի հայացքները թագավորական արարողակարգի վերաբերյալ շատ ավելի մեղմ են, և նա կարող է արդիականացնել այն, որպեսզի թույլ տա իր կրտսեր որդուն «կես դրույքով միապետ» լինել:
Նա նաև հավելել է՝ թագավորական պալատին մոտ կանգնած իր աղբյուրը հայտնել է, որ «Մեգանը և Հարրին կարծում են, երբ թագավորական ընտանիքի ավագ անդամները մահանան (այլ կերպ ասած՝ Եղիսաբեթ II-ը), նրանք լիովին կկարողանան վերադառնալ և կատարել թագավորական պարտականություններն այնքանով, որքանով իրականում ցանկանում էին ի սկզբանե»:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանացիները հավաքվել են Բուքինգհեմյան պալատի մոտ՝ ապաքինում մաղթելու թագուհի Եղիսաբեթ II-ին
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը մտափոխվել են դստերը մկրտել Լոնդոնում
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պատրաստվում են այցելել թագավորական ընտանիքին
- Եղիսաբեթ Երկրորդը դատարան կդիմի ընդդեմ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի
- Մահացել է Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը
- Բուքինգհեմյան պալատը հայտարարությամբ արձագանքել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարցազրույցին
- BBC. Հարրին և Մեգանը չեն վերադառնա իրենց արքայական պարտականությունների կատարմանը