Ռումինիան ավելի քան 10 միլիոն եվրո է ծախսել Ուկրաինայից փախստականներ ընդունելու համար
Ուկրաինայից փախստականներին ընդունելու համար Ռումինիան մինչ այժմ ծախսել է 51 մլն լեյ (10,3 մլն եվրո): Այս մասին հայտարարել է Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ընդհանուր գումարը կազմում է 51 միլիոն լեյ: Այնպես որ հաջորդ շաբաթ մենք կկարողանանք փաստաթղթեր ներկայացնել Բրյուսել՝ փոխհատուցման վճարումը սկսելու համար»,- ասել է նա։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ պետության կողմից հատկացված տարածքում հաստատված յուրաքանչյուր փախստականի համար ծախսերը սահմանվել են օրական 50 լեյ (10 եվրո), իսկ մեկ այլ տարածքում հաստատված յուրաքանչյուր փախստականի համար՝ օրական 100 լեյ (20 եվրո):
Կառավարության նիստում քննարկվել է նաև Մոլդովայի իշխանությունների հետ համակարգել կանաչ միջանցք ստեղծելու միջոցառումը, որը կհեշտացնի Ուկրաինայի քաղաքացիների տարանցումը Մոլդովայի տարածքով։ Նշվել է, որ Մոլդովայի իշխանություններին տրամադրվելու են տրանսպորտային միջոցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան