Սենոր Հասրաթյան. Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը
Արցախի ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, հիշեցի ձեր խոնարհ ծառայի և Սպարապետի միջև 1997թ. հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հարցազրույցի հետևյալ հատվածը.
-...Ղարաբաղի հարցի կարգավորումը պիտի իրականացնի ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Ղարաբաղում, սփյուռքում,-ասում էր նա:
- Բայց առաջին հերթին պիտի հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որովհետև նա իր կյանքի, արյան, իր զավակների գնով կարողացավ այս պատերազմում հիմնական դերակատարը լինել:
Ինքը նվաճեց իր հողի վրա անկախ ապրելու իրավունքը և ողջ հայ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել այն; (...) Հիմնովի սխալ է այս պատերազմը «ղարաբաղյան» կոչել, սա ողջ հայ ժողովրդի պատերազմն է: Եվ եկեք ճշգրտենք, այս պատերազմը և, ընդհանրապես, այս շարժումը մինչև այսօր մեզ ավելի շատ տվել է, թե՞ տարել է մեզանից:
Եթե հիշում եք, այս շարժումն առաջին հերթին ազատագրեց Հայաստանը՝ Մեղրիից մինչև Մասիս, հետո Լաչին ու Շուշի, Քելբաջարն ու մնացածը: Այս պատերազմը, եթե անգամ չենք սիրում (չգիտեմ, աշխարում կա՞ պատերազմ սիրող ժողովուրդ), բայց իրենց հարգող ժողովուրդները հարգում են իրենց պատերազմը: Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը և նրանից հոգնելու, առավել ևս՝ այն ատելու իրավունք չունենք...»։
Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան