Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը նվազում են
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 033 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 118 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 32 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 19 680 թեստ, այստեղից 16 416-ը արագ, իսկ 3 264-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 15.41 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 21.6 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 17.64 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 623 672 դեպք, որից 1 547 531 հիվանդ ապաքինվել է, 16 338-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 825 035 մարդ, օրական 1034։
Երեկ, մարտի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1365 նոր դեպք, ապաքինվել է 9 790 պացիենտ, մահացել 32 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսը նահանջում է
- Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք, մահացել է 50 մարդ