«Փաստ». Հայաստանյան բանկային համակարգը, որը բավական կայուն է, ինտենսիվ նախապատրաստությունների մեջ է
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստը» տեղեկություններ է ստանում, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ռուսաստանյան որոշ շրջանակներ ցանկանում են հաշիվներ բացել Հայաստանի բանկերում: Ըստ մեր աղբյուրների, բանկային համակարգը, որը բավական կայուն է, ինտենսիվ նախապատրաստությունների մեջ է: Մյուս կողմից՝ տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք գործարարներ ցանկություն ունեն իրենց բիզնեսները տեղափոխել Հայաստան:
Անդրադառնալով նշվածի հնարավորությանը, ինչպես նաև դրանց օգուտներին ու վնասներին՝ «Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հայտնել է, որ բիզնեսները տեղափոխելու մասին ինքը ևս տեղյակ է: «Մի որոշակի զանգված իր աշխատանքային գործունեությունը գոնե առաջիկայում Հայաստանում է տեսնում:
Եվ նրանք կգան: Ցանկացած նման իրողություն մեր ՀՆԱ-ի մեծացմանը միտված գործոն է, ինչը բացասական հանգամանք չի կարող լինել: Բայց, բոլոր դեպքերում, տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ գործունեություն իրականացնելու համար:
Ցանկալի է նաև, որ գործունեությունը ոչ թե առևտրային, այլ տեխնոլոգիական բնույթ կրի: Եթե այդ ներգաղթի պայմաններում փոքր-ինչ զարկ տանք տեխնոլոգիական բնույթի գործունեությանը, ես այս տեսանկյունից դրական միտումներ կտեսնեմ»: Նա շեշտեց նաև, որ արժեզրկված արժույթով ցանկացած գործունեություն խոցելի կլինի, ու այստեղ աշխատանքը շարունակողները, ամենայն հավանականությամբ, հաշվարկել են այդ ռիսկը՝ պահուստում ունենալով դոլար կամ եվրո:
Ինչ վերաբերում է հաշիվներ բացելուն, նշվածի հնարավոր վտանգներին մասնավորապես մեր ազգային արժույթի տեսանկյունից, Բոստանջյանը նշեց, որ մեծ վտանգ չի տեսնում. «Իհարկե, որոշակի փոփոխություն մեր ազգային արժույթի կտրվածքով կարող է լինել, բայց դա երկրորդ պլան կմղվի՝ հաշվի առնելով վերոնշյալ գործունեությունների ծավալումը, դրանց ծավալների մեծացումը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան