«Փաստ». Քաղաքական թիմի երիտասարդներին դիվանագիտական աստիճաններ շնորհելը ԱԳՆ-ի հին «սաստավի» կողմից ընդունվել է որպես քաղաքական ակցիա
«Փաստ» թերթը գրում է.
«Օրեր առաջ ՀՀ-ում նշվեց դիվանագետի օրը և ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30- ամյակը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ «դիվանագիտական մի խումբ ծառայողների շնորհվեցին դիվանագիտական աստիճաններ»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմնականում աստիճաններ են ստացել երիտասարդ կադրեր, որոնք համարվում են «քաղաքական թիմի» անդամ։ Այս փաստը ԱԳՆ-ի հին «սաստավի» կողմից ընդունվել է որպես հերթական քաղաքական ակցիա, քանի որ, ինչպես անցած մոտ չորս տարվա ընթացքում, հիմա էլ փաստացի չեն գնահատվում տարիների վաստակն ու տքնաջան աշխատանքը: Այնինչ, փաստացի կարող են դիվանագիտական աստիճան ստանալ ծառայողներ, որոնք ոլորտում աշխատում են ընդամենը մի քանի ամիս։
Մյուս կողմից՝ օրերս ԱԳՆ-ն տեղեկացրեց նախարարությունում մոտ երեք տասնյակ թափուր աշխատատեղի համար մրցույթ հայտարարելու մասին։ Ըստ մեր դիվանագիտական աղբյուրների, սա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ պրոֆեսիոնալ շատ կադրեր պարզապես հեռացել են՝ չցանկանալով աշխատել նման պայմաններում, երբ արտաքին քաղաքականության հարցերում ԱԳՆ-ն երկրորդված է, իսկ կարևոր պաշտոններում էլ նշանակվում են ոչ թե պրոֆեսիոնալներ, այլ «քայլող» թիմին հարողներ կամ պարզապես քաղաքական դեմքեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան