Նախորդ տարի Հայաստանում պաղպաղակի արտադրությունն ավելացել է 5.9%-ով
Հայաստանում 2021 թվականին պաղպաղակի և կաթնասերի արտադրությունն ավելացել է։
ՀՀ վիճակագրական կոմիտեից Panorama.am-ին տեղեկացնում են, որ նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 13.6 մլն լիտր պաղպաղակ, ինչը 2020 թվականի համեմատ աճել է 5.9%-ով:
Նշենք, որ 2020 թ-ին Հայաստանում արտադրվել է 12.8 մլն լիտր պաղպաղակ:
Ինչ վերաբերում է կաթնասերին, ապա այստեղ արտադրության ծավալներն ավելացել են 35.1%-ով։ Եթե 2020 թվականին հանրապետությունում արտադրվել է 142.2 հազար լիտր կաթնասեր, ապա 2021թ-ին՝ 192.1 հազար լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում