Ռուբլին փոքր-ինչ արժևորվել է, իսկ դրամն՝ արժեզրկվել
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունից հետո ռուսական ռուբլու գրանցած աննախադեպ գնանկումից հետո փոխարժեքը փոքր-ինչ արժևորվել է:
Մարտի 5-ին, ժամը 11։45-ի դրությամբ, ՀՀ բանկերում ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 3.93 դրամ` մարտի 3-ի համեմատ արժևորվելով 0.13 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ռուբլու առավելագույն գինը կազմել է 4.61 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 5.50 դրամ։
Ռուսական ռուբլուն զուգահեռ հայկական դրամը ևս վերջին օրերին արժեզրկվում է մյուս հիմնական արտարժույթների՝ դոլարի, եվրոյի նկատմամբ։
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 503.65 դրամ` արժևորվելով 5.50 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է 507 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 515 դրամ:
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա միջին փոխարժեքը 546.65 դրամ է, ինչը մարտի 3-ի համեմատ նվազել է 1.34 դրամով։ Վաճառքի դեպքում եվրոյի ամենացածր գինը 567 դրամ է։
Հարակից հրապարակումներ`
- Սա շատ լուրջ ռիսկ է․ Թադևոս Ավետիսյանը՝ ռուբլու արժեզրկման մասին
- Վրաստանում դոլարը շարունակում է թանկանալ, իսկ ռուբլին՝ էժանանալ
- Դոլարի փոխարժեքն անցել է 496 դրամը, իսկ ռուբլին շարունակում է արժեզրկվել
- Ռուբլին փոքր-ինչ արժևորվել է
- Հայաստանյան բանկերում ռուսական ռուբլին վաճառվում է ռեկորդային ցածր գնով՝ 2.50-3.20 դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան