Ռուսաստանի ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2200 օբյեկտ. ՌԴ ՊՆ
Ռազմական օպերացիայի ողջ ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 2203 ռազմական ենթակառուցվածք, այդ թվում՝ 76 ուկրաինական ԶՈւ կապի հանգույց և կառավարման կետ, 111 հատ «Ս-300», «Բուկ Մ-1» «ՕՍԱ» զենիթահրթիռային համակարգեր, 71 ռադիոլոկացիոն կայան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով, ոչնչացվել է ևս 69 ինքնաթիռ՝ գետնի վրա, 24-ը՝ օդում, 778 տանկ և այլ ռազմական զրահապատ փոխադրամիջոցներ, 77 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 279 հրետանային և ականանետային զենքեր, 553 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա և 62 ԱԹՍ։
Ռուսական բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Պրիյուտնոյե, Զավիտնե Բաժանյա, Ստարոմլինովկա, Օկտյաբրսկոյե, Նովոմայսկոյե բնակավայրերը։ Առաջխաղացման խորությունը կազմել է 11 կիլոմետր։ Իր հերթին ԴԺՀ-ի և ԼԺԿ-ի անվտանգության ուժերը վերահսկողություն են հաստատել 11 բնակավայրերի վրա։ Այժմ նրանք առաջ են շարժվում Մարիուպոլի մատույցներում, հսկողության տակ են վերցրել Ստարիյ Կրիմ բնակելի թաղամասը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն է «Ուկրաինայի ապառազմականացումը և ապաազգայնացումը»։
ՌԴ ՊՆ-ից հայատարարել են, որ զինված ուժերը հարվածներ են հասցրել միայն ռազմական ենթակառուցվածքին և ուկրաինական զորքերին, երկու կողմից էլ կան կորուստներ։
Հարակից հրապարակումներ`
- Ի վերջո, ո՞րն է Պուտինի վերջնախաղը․ ռազմական փորձագետ
- Պուտինը Մակրոնին՝ ռազմական հատուկ գործողությունների խնդիրները կկատարվեն
- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների
- Թուրքիան արգելել է ռուսական ռազմական նավերի տեղաշարժը նեղուցներով. Զելենսկի
- Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար
- ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում շարքից հանել է 118 ռազմական օբյեկտ և խոցել է 5 ինքնաթիռ
- Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան