06.03.2022. Կորոնավիրուսի 115 նոր դեպք է գրանցվել, մահացել է 10 քաղաքացի
Հայաստանում մարտի 5-ին կատարվել է 3422 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 505 հիվանդ, գրանցվել է մահվան 10 դեպք։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 341 դեպք, որոնցից 406 193 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4984 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8536 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1628 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 164 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 916 349 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 05.03.2022. Կորոնավիրուսից 12 մարդ է մահացել
- 04.03.2022. Կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- 03.03.2022. Կորոնավիրուսի 259 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 քաղաքացի
- 02.03.2022. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի
- 01.03.2022. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, մահացել է 23 քաղաքացի