Ադրբեջանը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ. ԱՀ դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի կազմակերպմանը։
Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակն հավելելուց հետո այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ։ Ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Խրամորթի քարահանքում աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ. ԱՀ ՔԿ
- Արցախի ԱԻՊԾ. Խաղաղապահները վստահեցրել են, որ Խրամորթում խնդիրն 2-3 օրերի ընթացքում կլուծվի
- Խրամորթի բնակչությանն ահաբեկելու հերթական գործողությունները իրականացվում են պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ.ԱՀ ՄԻՊ
- Խրամորթում են ոստիկաններ, ռուս խաղաղապահներ, թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում. Թադևոսյան
- Թշնամին GPS-ով Խրամորթի մատույցներում է հիմա, բնակիչներին սպառնում է. Ծովինար Բարխուդարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան