ՌԴ ԿԲ. Ռուսական բանկերի Visa և Mastercard քարտերը կշարունակեն գործել Ռուսաստանում
Բոլոր ռուսական բանկերի Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի քարտերը կշարունակեն աշխատել Ռուսաստանի Դաշնությունում, հաճախորդների միջոցները նման քարտերի հետ կապված հաշիվներում ամբողջությամբ պահպանված և հասանելի են: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի բանկը։
«Ռուսական բանկերի կողմից թողարկված VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի բոլոր քարտերը Ռուսաստանում կշարունակեն գործել սովորական ռեժիմով մինչև դրանց ժամկետի ավարտը: Դրանցով գործարքները մշակվում են երկրի ներսում՝ Ազգային վճարային քարտերի համակարգում, իսկ պատժամիջոցները չեն գործում: Հաճախորդի միջոցները նման քարտերի հետ կապված հաշիվներում ամբողջությամբ պահպանված և հասանելի են»,- ասել են բանկից:
Ռուսաստանում այդ քարտերի սեփականատերերը կկարողանան գործարքներ կատարել բանկոմատներով, վճարել քարտերով և քարտից քարտ փոխանցումներ կատարել։ Միաժամանակ Կենտրոնական բանկը զգուշացրել է, որ Visa և Mastercard քարտերով անդրսահմանային գործարքներ չեն իրականացվելու։ Սա վերաբերում է ինչպես արտասահմանյան առցանց խանութներից գնումների համար վճարելուն, այնպես էլ արտերկրում այդ քարտերից օգտվելուն:
Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը միաժամանակ որոշել են սահմանափակել իրենց աշխատանքը Ռուսաստանում առաջիկա օրերին։ Ալֆա բանկում կարծում են, որ ռուսական բանկերի Visa և Mastercard քարտերը Ռուսաստանում և այլ երկրներում կաշխատեն նախկինի պես մոտ երեք օր։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն՝ պատժամիջոցների մասին. Կատուները հանգստանում են
- Որքանով անսպասելի էր Կրեմլի համար պատժամիջոցների ծավալը. վերլուծաբանների կարծիք
- Նուլանդ. ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում
- Պատժամիջոցները տարածվել են ռուսաստանցիների կատուների նկատմամբ
- Հայաստանը կարո՞ղ է օգուտներ քաղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից
- Եվրահանձնաժողովի-նախագահ. Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կհարվածեն նաև Եվրոպայի տնտեսությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան