Առնվազն այս պահին հացահատիկի խնդիր չկա. ՔՊ-ական պատգամավոր
«Առնվազն այս պահին ինձ հայտնի չէ նման խնդրի մասին»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ունի՞ հացահատիկի խնդիր, թե՞ ոչ, քանի որ Հայաստանը հացահատիկ ներկրող երկիր է։
Ըստ նրա, ակնհայտ է՝ ռիսկեր կան, ամբողջ աշխարհում հիմա ամեն ինչի ճգնաժամի ռիսկ կա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ շարունակեց, թե հացահատիկի պաշարի մասին ինֆորմացիան գաղտնիք է։
Թե ինչ է արվում, որ Հայաստանը հացահատիկի պաշարի խնդիր չունենա, Ալեքսանյանը վստահություն հայտնեց, որ էկոնոմիկայի նախարարությունն անում է հնարավոր ամենը՝ փորձելու կառավարել ռիսկերը. «Բայց չենք կարող բացառել, որ աշխարհում ցանկացած մի բանի ճգնաժամ կարող է առաջանալ ցանկացած պահի, քանի որ ինքներդ եք հասկանում, թե ինչպիսի վիճակ է հիմա աշխարհում»։
Էդուարդ Աղաջանյանը նշեց՝ չի հասկանում, թե ինչու են ֆիսքվել հացահատիկի խնդրի վրա։
«Կան բազմաթիվ ռիսկեր, հացահատիկի բազմապիսի նման ռիսկերից մեկն է», - ասաց Է. Աղաջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Հարությունյան. Պատկերացնո՞ւմ եք՝ հացահատիկի ինքնարժեքն ինչքան է լինելու
- Հացահատիկի, բուսական յուղի, հատիկաընդեղեն մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը բավականին ցածր է. հետազոտություն
- Արցախում հացահատիկի բերքատվությունը նախորդ տարվա համեմատ նվազել է
- Ռուսաստանը հացահատիկի արտահանման 17,5 միլիոն տոննայի քվոտա է մտցրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան