Տնտեսություն 14:27 07/03/2022 Հայաստան

Աշոտ Հարությունյան. Հիմա թող իշխանությունն ասի՝ հիմնահատակ կործանե՞լ են գյուղատնտեսության ոլորտը, թե՞...

«Եթե մարդը չգիտի մեքենա վարել, չպետք է ղեկին նստի, թեկուզ ժամանակավոր։ Ա կետից Բ կետը հասնելու ընթացքում էդ վարորդը չգիտի, թե իր ու դիմացինի գլխին ինչ փորձանքներ կարող է բերել՝ իր կամքից ու ցանկությունից անկախ»,-Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, նման համոզմունք հայտնեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Նա կոչ է անում  գործող իշխանություններին մի մոնիտորինգ կամ ուսումնասիրություն իրականացնել, պարզել, թե ոլորտի զարգացման վերաբերյալ քանի՞ ու ի՞նչ հայտարարություններ են հնչեցրել, խոստումներ տվել, դրանցից քանի՞սն են իրականություն դարձել, ի՞նչ արդյունքներ են տվել։

«Թող հրապարակեն՝ քանի՞ ծրագիր են ներկայացրել, արդյունքում ի՞նչ են ստացել տվյալ տարում։ Հաջորդ տարում նախորդ տարվա սխալները հաշվի առնվե՞լ են, վերլուծվե՞լ են։ Գյուղատնտեսության համար հինգ տարին բավականին լուրջ ժամանակահատված է և՛ արդյունք ապահովելու, և´ կործանելու համար։  Հիմա թող վերլուծեն ու ասեն՝ հինգ տարում ի՞նչ են արել, հիմնահատակ կործանե՞լ են, թե՞  արդյունք ունեն»,-ասաց գյուղատնտեսը՝ հիշեցնելով, թե ձախողումների, թե ձեռքբերումների դեպքում պատասխանատվությունը քաղաքական թիմինն է։

Նախկին փոխնախարարը ոլորտի մի ճյուղ է առանձնացնում՝ անասնաբուժությունը։ Հիշում է, որ 545 անասնաբույժ մասնակցում էր պետության կողմից պատվիրակված ծառայությունների մատուցմանը։ 2018-ին երկարատև քննարկումներից ընդունվեց մի օրենք, ըստ որի, անասնաբույժները պետք է դառնան համայնքային աշխատակիցներ, որպեսզի ունենան ստաժ, կայուն աշխատավարձ։

«Օրենքը բավականին դժվարությամբ ընդունվեց, մինչև հիմա այդ հարցը ինչի՞ չեն լուծել։ Ասում էին՝ անասնաբույժների խնդիր կա, մասնագետները հատուկ վերապատրաստում պետք է անցնեն։ Հիմա թող ասեն, քանի՞ մասնագետ է վերապատրաստվել, որտե՞ղ, ի՞նչ  արդյունք է տվել։ Բուհերում անասնաբույժների համար քանի՞ հաստիք է ավելացել։ Ավարտածներից քանի՞սն են գնացել համայնք»,-հարցերը թվարկում է ոլորտի գիտակը՝ հորդորելով նույն հարցերը սփռել նաև սերմնաբուծության, անասնաբուծության, ագրոնոմիայի, սելեկցիայի, գյուղմթերքի պահպանման տեխնոլոգիայի ու այլ ճյուղերի վրա։

Կառավարությունում քննարկվող ծրագրերը Ա. Հարությունյանն էպիզոդային է որակում, իսկ խնդիրները՝ համայնքի գյուղատնտեսի մակարդակով բարձրացվող հարցեր։

«Օրինակ, համայնքի գյուղատնտեսը տեսնում է, որ աշնանացան ցորենը մի քիչ դեղնածություն ունի, պետք է պարարտանյութի հարց լուծվի։ Այս մակարդակի խնդիրը բերել են, դարձրել կառավարության հիմնական օրակարգ»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այս հարցերը բերում են նրան, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է ոչ հրապուրիչ, ինչի հետևանքով մարդիկ սկսում են հող չմշակել։

Նախկին պաշտոնյան ընդգծեց՝ ոլորտի պատասխանատուների հիմնական անելիքը պետք է լինեն համակարգերի ներդրումը, կատարելագործումը, զարգացումը։

«Պետք է վերցնել ուղղությունը, դնել խնդիրը ու ամեն բան անել նպատակին հասնելու համար։ Օրինակ, պետք է խնդիր դնել՝  վաղ թե ուշ Հադրութն ու Շուշին ազատագրել։ Խնդիրը դրված է, դրանից հետո մանկապարտեզից սկսած երեխաների մոտ պետք է հայրենասիրությունը բարձրացնել, տնտեսությունն ուժեղացնել, բանակը  զինել...»,-պատկերավոր նկարագրեց նա։

Անդրադառնալով կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե առկա խնդիրները փաստում են, որ ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի՝ Ա. Հարությունյանը նկատեց՝ նախ պետք է հայտարարության հեղինակը բացատրի, ի՞նչ է հասկանում ավանդական գյուղատնտեսություն ասելով, ինչպե՞ս է նման եզրահանգման եկել, ի՞նչ վերլուծություն են արել մինչ այդ։

«Լավ, ենթադրենք ավանդական գյուղատնտեսությունն իրեն չի արդարացնում, ի՞նչ գյուղատնտեսություն են ուզում զարգացնել, ի՞նչ են առաջարկում։ Հինգ տարվա մեջ թող ասեն մի բան, որ սկսել են, տարել են մինչև վերջ, թեկուզ արդյունքը բացասական լինի։ Գոնե այդ դեպքում հարցը կփակենք, կասենք, տեսեք՝ մարդիկ  սկզբից մինչև վերջ արեցին դա, արդյունք չտվեց։ Ինչ անում են, կիսատ են թողնում։ Սխալ քաղաքականության հետևանքով մի ամբողջ ոլորտ կործանվեց»,-նշեց նա։

Հարությունյանն ընդգծեց՝ հողի մշակը եթե կտրվի հողից, այն իր համար կդադարի հայրենիք լինելուց։ Բացի այդ, թույլ գյուղատնտեսության, մրցակցության բացակայության դեպքում նույնիսկ թուրքական լոլիկը թանկ է  լինելու, թուրքական ընկերություններն իրենց կամքն են թելադրելու։

«Դրա համար պետք է Հայաստանում մրցակցություն լինի, որպեսզի ներմուծվի լավ որակ ունեցող պտուղ-բանջարեղենն ու  էժան լինի։ Այս խնդիրների լուծման համար, կրկնում եմ, պետությունը պետք է համակարգված աշխատանք կատարի, մինչդեռ կարծես քաղաքական կուրս են ընտրել երկիրը կործանելը»,-ասաց գյուղատնտեսը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}