Քաղաքական 19:10 07/03/2022 Հայաստան

«Մեր դիմաց շատ մեծ պատերազմ կա»

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձել է Հայստանի ներքաղաքական և տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներին:

Բանակում այն աստիճան մարդ չկա, որ Մոսկվան չի հաստատում նոր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի թեկնածուին

«Փետրվարի 22-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմից մեկ օր առաջ, Ադրբեջանի հետ կնքած համաձայնագրով Պուտինը Ալիևի ոտն ու ձեռը կապեց, որ այստեղ չսկսվի ինչ-որ մեծ պատերազմ, որովհետև բոլոր վերլուծաբանները կանխատեսում էին, որ եթե Ուկրաինայում սկսվեն մեծ գործողություններ, Թուրքիան և Ադրբեջանը կուզեն իրենց հարցերը լուծել և նրանց թիվ մեկ հարցը Սյունիքն էր:  Թշնամին մնում է թշնամի, հատկապես՝ թուրք կամ ադրբեջանցի թշնամին: Սադրանքները շարունակվում են և մենք այսօր ունենք կորուստ: Այս իշխանություններին անիմաստ է հարց տալ, ես հարց ունեմ մեր զինվորականներին, որոնք որ դեռ մնացել են բանակում: Նախ՝ ձեզ ասեմ, որ գեներալներից մարդ չկա: Այն աստիճան մարդ չկա, որ Մոսկվան չի հաստատում նոր ԳՇ պետի թեկնածուին և ժամանակավոր դնում են, ինչ-որ մեկին: Այսօր բանակում մնացած հրամանատարները եֆրեյտորի մակարդակի են: Բարեբախտաբար մենք ունենք լավ, մտածող  գեներալների ռեզերվ, որոնք այսօր բանակում չեն:

Բայց ես դիմում եմ միջին և ստորին հրամկազմին՝ տղերք, մինչև ե՞րբ: Մինչև ե՞րբ եք դուք մեջքից հարված ստանալու: Բացատրեմ ինչու է մեջքից հարվածը: Սրանք խաղաղության դարաշրջան են հայտարարել… Ուրեմն՝ ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ամառվանից աում ենք, որ մեզ սպասվում է համաշխարհային պատերազմ, որը մեկ մեծ պատերազմ չի լինելու, այլ ռեգիոնալ կոնֆլիկտներ, իսկ սրանք հայտարարում են խաղաղության դարաշրջանի մասին: Մարդ պետք է լրիվ իդիոտ լինի, որ երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտարարի խաղաղության դարաշրջան: Ճիշտ ասաց Ռոբերտ Քոչարանը՝ խի դու ո՞վ ես, որ որոշես խաղաղության դարաշրջանը:

Ռուսները նոր թեզ են գցել դաշտ, որ մյուս կոնֆլիկտը լինելու է ՌԴ-Թուրքիա: Այս պայմաններում փոխանակ ավելի ամրապնդես քո դաշնակցի հետ հարաբերությունները և պատրաստվես ապագա պատերազմին՝ մենք պատերազմից հետո մի քոռ փափմփուշտ չենք գնել: Այս խաղաղության դարաշարջանը կարող է ունենալ շատ ռեալ հետևանքներ, դրանք հայ զինվորների դիակներն են»,-ասուլիսում հայտնեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Սա ուկրաինայի վերջին 30 տարվա, հատկապես՝ Մայդանից հետո ընկած ժամանակահատվածի հաշիվն են բերել դեմ տվել

«Ինչ է կատարվում ուկրաինայում: Սա ուկրաինայի վերջին 30 տարվա, հատկապես՝ Մայդանից հետո ընկած ժամանակահատվածի հաշիվն են բերել դեմ տվել՝ սովետական զինվորների արձանները քանդելը, փոխարենը Բանդերայի արձանների տեղադրումը, բանդերականների և նացիստների քայլերթները Կիևով, Դոնեցկի և Լուգանսկի հարցեը լուծել չցանկանալը, այդ հանրապետությունները հրետակոծելը, հարաբերությունները չլավացնելը: Լուգանսկի Հրեշտակների ծառուղու 130 սպանված երեխաների պատասխանն է այն: Կան կադրերը, թե ինչպես ուկրաինացի ազգայնականներն արկերի վրա գրում էին «ամենալավը երեխաներին» և կրակում դոնեցկի բնակավայրերի մանկական հրապարակների վեր:

Մենք արդեն մի հաշիվ փակեցինք Արցախյան պատերազմում, այն դավաճանության համար, որ ընտրեցիք այս տականքին: Ազգի թշնամուն դուք էիք գնացել ընտրել, նաև՝ երկրորդ անգամ: Նաև կա այն անփույտ վերաբերմունքի գործոնը, որը եղել է մեր բանակում: Հարց՝ այսքան հարյուր հազարանոց մեքենա քո երկրում որտեղի՞ց: Այսինքը՝ փողը, որը գալիս է Հայաստան, ծախսվում է ոչ թե զենք-զինամթերքի գնման, այլ ծախսվում է տների և մեքենաների վրա: Այ սա բերեց արցախյան պատերազմի հետևանքներին՝ Եռաբլուրին»,-հայտարարեց պրոդյուսերը:

Կրկին ընտրեցիք սրանց, սա նշանակում է, որ մեր մոտ էլի հաշիվ է կուտակվում, մենք էլի ենք տալու հաշիվը ու կրկին՝ պատերազմի ձևով

Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ իշխանությունների գործողություններին անդրադառնալով Արմեն Գրիգորյանն ասաց. «Ոչ մի հայկական իշխանություն չի աշխատել ի շահ թշնամու, բայցի գործողից: Այսօր ուեննք կեղծ պապիկների մասնագետ դիջեյ Էդիչկա՝ հայկական ԱԺ-ի թուրքական  խմբակցության պատգամավոր, որը մինչև հիմա ներողություն չի խնդրել: Մարդն ի՞նչ ներքին աշխարհ պետք է ունենա, որ իր՝ աներկբա ազգային հերոսին, որն իրեն պայթեցրել է թշնամիների հետ, ինքնազոհաբերել է իրեն հանուն հայրենիքի, պղծի նրա հիշատակը: Ինչ-որ մի բոմժի ճարես, բերես կանգնեցնես 100 հազարավոր մարդկանց դիմաց և ասե՞ս, որ նա Ռոբերտ Աբաջյանի պապն է: Ես զարմանում եմ, ինչպես է մարդը մինչև հիմա ապրում, հաց ուտում, հանգիստ քնում: Ու այս կենսաբանական էակն այսօր հայտարարել է, որ Թուրքիայից եկած վտանգն շատ հիպոթետիկ է: Իր այդ հայտարարույթյունը և սերժանտ Հրաչյա Մանասյանի սպանելը, որին սպանել է դիպուկահարը, եղել է միաժամանակ:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր հաշվի մի մասն ենք փակել և մենք այնքան անկենսունակ ազգ գտնվեցինք, որ շարունակեցինք այս ստորության, սխալի և սրբապղծության ճանապարհը:  Ժողովուրդ՝ դուք գնացիք կրկին ընտրեցիք սրանց, սա նշանակում է, որ մեր մոտ էլի հաշիվ է կուտակվում, մենք էլի ենք տալու հաշիվը ու կրկին՝ պատերազմի ձևով: Երբ գտնվում ես երկու թշնամու արանքում և սկսվում է երրորդ համաշխարհային պատերազմը, պետք է ամեն օր սպասել լուրջ զարգացումների: Հույս ունեմ, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում այն չի լինի:

Մեր դիմաց շատ մեծ պատերազմ կա և մեզնից է կախված, թե մենք իրեն ինչպես ենք դիմավորելու: Ես հիմա տեսնում եմ, որ մենք զինաթափվում ենք, հայաթափվում, իմունիտետը զրոյացնում ենք, հետևաբար՝ կենսունակությունը կորցնում ենք: Եթե Պուտինը Ուկրաինայի նման պետությանն ասաց, որ եթե Ուկրաինան շարունակի այս ձևով պնդել, ապա ուկրաինական պետականության հարց կդրվի, բա մեր մասին ի՞նչ ասենք»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}