Եվրոպայում գազի գինը մեկ ժամում նվազել է 1000 դոլարով
Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ Եվրոպայում գազի գները մեկ խորանարդ մետրի համար 3900 դոլարից մեկ ժամում նվազել են մինչև 2900 դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Աճուրդի սկզբում ապրիլյան ֆյուչերսների արժեքը TTF ինդեքսով հասել է 2366,8 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Հետո գինը սկսել է կտրուկ աճել՝ հասնելով 3900 դոլարի գագաթնակետին: Դա 79%-ով բարձր է ուրբաթ օրվա հաշվարկային արժեքից, որը կազմում էր 2170,2 դոլար:
Ըստ աղբյուրի՝ եվրոպական գազի շուկան արդեն երկար ամիսներ տենդի մեջ է։ Անցյալ տարվա գարնանը գները տատանվել են հազար խորանարդ մետրի դիմաց 250-300 դոլարի սահմաններում, օգոստոսի վերջին դրանք բարձրացան մինչև 600 դոլարի, հոկտեմբերին առաջին անգամ գերազանցեցին 1000 դոլարը, իսկ դեկտեմբերին՝ 2 հազար: Դրան հաջորդեց որոշակի հետընթաց, սակայն գները մնացին հետևողականորեն բարձր, ինչը չի նկատվել Եվրոպայում գազային հանգույցների շահագործման ողջ պատմության ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայի բորսայում գազի գնի նոր ռեկորդ է սահմանվել՝ 1000 խմ-ի դիմաց գրեթե 2400 դոլար
- Եվրոպայում գազի գինը պատմական ռեկորդ է սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին