Եվրոպայում խաղաղությունը կախված է Մոսկվայի և Բեռլինի հարաբերություններից: ՌԴ ԱԳՆ
Մոսկվան հույս ունի, որ Բեռլինը կհասկանա «կամուրջներն այրելու» անիմաստությունը, մայրցամաքում խաղաղությունը կախված կլինի երկու երկրների հարաբերություններից: «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը։
«Մենք հուսով ենք, որ ի վերջո ողջախոհությունը կհաղթի, և Բեռլինը կհասկանա կամուրջներ այրելու անիմաստությունը, քանի որ «վաղը չէ մյուս օրն» անպայման գալու է»,- ասել է նա:
Տյապկինի խոսքով՝ չնայած ներկա տարաձայնությունների սրությանը, Ռուսաստանն ու Գերմանիան Եվրոպայում կմնան հարևաններ, իսկ մայրցամաքի խաղաղությունն ու բարգավաճումը կախված կլինի նրանց միջև հարաբերություններից։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը շարունակում է օգտագործել Բելառուսի օդանավակայանները Ուկրաինայի վրա հարձակումների համար. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
- Ուկրաինացի ուժայինները հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային
- Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին
- Ռուսաստանն ամեն ինչ անում է խաղաղ ուկրաինացիների կյանքը փրկելու համար. Պուտին
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին