Զելենսկին «Հերոս քաղաք» կոչումն է շնորհել Ռուսաստանի ռազմական գործողությունների թիրախում հայտնված վեց քաղաքների
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սահմանել է «Ուկրաինայի հերոս քաղաք» պատվավոր կոչումը և այն շնորհել ուկրաինական վեց քաղաքի, որոնց բնակիչները աչքի են ընկել ռուսական ներխուժմանը դիմակայելու գործում։ Լուրը հայտնում է ուկրաինական «Լիգա նյուզ» կայքը:
«Ես որոշեցի պարգևատրել հատուկ կոչումով, ինչպես ժամանակին, երբ պարտվեց մեկ այլ արշավանք, բայց որը շատ նման էր այս ներխուժմանը և ոչ պակաս դաժան էր, քան սա»,- ասել է նախագահը տեսաուղերձում։
Հերոս քաղաքները կլինեն Խարկովը, Չեռնիգովը,Մարիուպոլը, Խերսոնը, Գոստոմելը, Վոլնովախան:.
Համապատասխան հրամանագիրն արդեն հրապարակվել է նախագահի կայքում։
Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայի հերոս քաղաքի պատվավոր կոչումը սահմանվել է «որպեսզի նշվի քաղաքացիների արիությունը, զանգվածային սխրանքը և տոկունությունը, որոնք բացահայտվել են իրենց քաղաքների պաշտպանության ժամանակ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայիn հակահարված տալու ժամանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ուժայինները հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային
- Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին
- Ռուսաստանն ամեն ինչ անում է խաղաղ ուկրաինացիների կյանքը փրկելու համար. Պուտին
- Խարկովում փողոցային մարտեր են ընթանում
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան