Սահմանադրությունը չի արգելում, որ հոգեկան անհավասարակշիռ անդաստիարակները կառավարության անդամ լինեն. Էդգար Ղազարյան
«Ուկրաինական հակամարտությունը վտանգ է ներկայացնում բոլոր՝ հատկապես մեր նման չլուծված հակամարտությունների համար, քանի որ կոնֆիլկտի հիմնական դերակատարներից մեկը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի մեր ռազմավարական գործընկերն է»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և հավելեց. «Ստացվում է, որ ՀԱՊԿ-ի առանցքային անդամներից մեկը գտնվում է ռազմական հակամարտության մեջ, իսկ Հայաստանը նախագահում է այդ կազմակերպությունում»:
Նրա խոսքով՝ Հայաստանի գործողությունն այն է եղել, որ ռազմական գործողությունների սկսման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «կիսապաշտոնյա» Ալեն Սիմոնյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին, այլ առանցքային պաշտոնյաներին պաշտոնազրկել է:
Ըստ Ղազարյանի՝ ՀՀ զինված ուժերն գլխատված են այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, և այդ կառույցի առանցքային պետություններից մեկը գտնվում է հակամարտության մեջ:
«Ռուս խաղաղապահներն Արցախի պաշտպանության խնդիր չունեն, այլ ունեն խաղաղությունը պաշտպանելու խնդիր և նման ռազմական հակամարտության ընթացքում այնտեղի մեր հայրենակիցների կյանքն ուղղակի վտանգված է»,-ասաց բանախոսը և նկատեց, որ այդ իրավիճակում Հայաստանը չի մասնակցում աշխարհաքաղաքական որևէ գործընթացների:
Շեշտելով, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանի միակ ելույթը Դիվանագիտի օրն է եղել, իսկ կադրերում երևացող հայ նորօրյա դիվանագետները դիվանագիտության ողբերգությունն են՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ այդ միջոցառմանն ունեցած ելույթում Նիկոլ Փաշինայնը ցավ և կարեկցանք էր դրսևորում՝ չհայտնելով քաղաքական դիրքորոշում:
Անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացնրիեն՝ բանախոսն արձանագրեց, որ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելուց անմիջապես հետո եղել է Ալիևի պաշտոնական այցը Մոսկվա, ստորագրվել է դաշնակցային համագործակցության մասին համաձայնագիր, որից հետո Բաքու են ժամանել Թուրքիայի ԱԳ նախարարը և Հայաստանի հետ բանակցությունների իրենց ներկայացուցիչը, այնուհետև կայացել է Թուրքիայի և ՌԴ-ի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը:
«Այս ամենի գլխավոր սպառնալիքն այն է, որ Հայաստանի վարչապետն է Նիկոլ Փաշինյանը»,-հայտարարեց Ղազարյանը և շեշտեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը չունի դիմակայելու ոչ մի հնարավորություն:
Մեկնաբանելով ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտնի պահվածքը՝ Էդգար Ղազարյանը նշեց, որ մասնագետ չպետք է լինել, որպեսզի նկատել, որ ընդդիմության հիմնավոր հարցին պատասխանելիս Փաշինյանը հերթական անգամ ընկավ հիստերիայի մեջ:
Նա նկատեց, որ Փաշինյանն այդ հոգեվիճակով շեղվում է պատգամավորների հարցերին պատասխանելուց և հիշեց, որ նախորդ անգամ նա նույն վիճակին էր Արթուր Ղազինյանի հարցին պատագսխանելու ժամանկ, երբ վերջինս հարցրեց, թե նա ինչ դիրքորոշում ունի արցախի հարցի, կարգավիճակի վերաբերյալ:
«Իրավական իմաստով Սահմանադրությունը չի արգելում, որ հոգեկան անհավասարակշիռ անդաստիարակները, խուլիգանները դառնան ԱԺ պատգամավորներ, նույնիսկ կառավարության անդամներ»,-ասաց Ղազարյանը և շեշտեց, որ նրանց ընտրությունը թողել են ընտորղների հայեցողությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան