Թշնամու կրակոցից այսօր զոհված Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կրակոցից զոհված զինծառայող Հրաչ Մանասարյանը Սյունիքի մարզից է։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։
«Հրաչ Մանասարյանը Գորիս համայնքի Ակներ բնակավայրից էր, 44-օրյա պատերազմի մասնակից, 2 երեխաների հայր»,- գրել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին