Ուկրաինայից Հայաստանը չի կարողանա հավի միս ներկրել
Ուկրաինան արգելել է հացահատաիկի, եգիպտացորենի, թռչնամսի ու բուսական յուղի արտահանումը։ «Ինտերֆաքս Ուկրաինա»-ի փոխանցմամբ, նման որոշում ընդունվել է մարտի հինգին կառավարության նիստում։
Նույն օր ավելի վաղ այդ երկրի վարչապատը հայտարարել է, որ կառավարությունը որոշել է սահմանափակել մի շարք սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքների և հումքի արտահանումը։
Նշենք, որ Ուկրաինայից Հայաստանը ներկրում է մեծ քանակությամբ թռչնամիս։ ՊԵԿ տվյալներով, 2021թ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան ներմուծվել է 30.815 հազար տոննա թռչնի միս, որից 44 տոկոսը՝ Ուկրաինայից։
Ի դեպ, սահմանային պետական վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննության արդյունքում 2021-ին Ուկրաինայից ներկրված թռչնամսում գտել են ՄԱՖԱՄ, լիստերիա, ախտածին։
Հարակից հրապարակումներ`
- Լիստերիա, ախտածիններ, ՄԱՖԱՄ. Ի՞նչ են հայտնաբերել Հայաստան ներմուծված թռչնամսում
- 10+1 հետաքրքիր փաստ տեղական արտադրության հավի մսի շուկայի մասին
- ՄՊՀ-ն հրապարակել է թռչնամսի շուկայի ուսումնասիրությունը
- Թռչնամսի շուկայում առկա խնդիրները. Ինչպե՞ս կառավարել ռիսկերը
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին