Սիրիայում տեղի է ունեցել ավտոերթ՝ ի աջակցություն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության
Սիրիական Սկալբիա քաղաքում կիրակի օրը տեղի է ունեցել ավտոերթ՝ ի աջակցություն ռուս զինվորականների, որոնք մասնակցում են Ուկրաինայում հատուկ գործողությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Սկալբիա քաղաքի ազգային դիմադրության ուժերի հրամանատար Նաբիլ ալ Աբդալլահը։
«Մեզ համար դարերի օրինակ է, թե ինչպես ռուսական բանակը օգնեց մեզ ազատագրել մեր հայրենի քաղաքը զինյալներից, ինչպես է նա օգնում այն անել ամբողջ Սիրիայում: Մենք այժմ լիովին աջակցում ենք Ուկրաինայում ռուսական օպերացիային և որոշեցինք մեր աջակցությունը հայտնել՝ մեքենաների վրա գրելով.Z տառը, ինչպես ՌԴ բանակի մեքենաների վրա է»,- ասել է նա։
Սկալբիայի բնակիչները, որոնց վրա մարտական գործողությունների ողջ ընթացքում ահաբեկիչները արձակել են 17000 արկ ու հրթիռ, փողոցներում դիմավորեցին տասնյակ մեքենաներից բաղկացած շարասյունը, որոնց դռների վրա վարորդները ներկել են Z տառը, ինչպես Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցող ռուսական ստորաբաժանումների մեքենաների վրա։ Բացի Սկալբիա քաղաքի ժողովրդական դիմադրության մարտիկներից, հանրահավաքին մասնակցել են նաև Համա նահանգի հարևան բնակավայրերի ներկայացուցիչները։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը շարունակում է օգտագործել Բելառուսի օդանավակայանները Ուկրաինայի վրա հարձակումների համար. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
- Ուկրաինացի ուժայինները հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային
- Ռուսաստանի ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2200 օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Ռուսաստանն ամեն ինչ անում է խաղաղ ուկրաինացիների կյանքը փրկելու համար. Պուտին
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան