Իմ աշխատելաոճը պայմանավորված չի եղել այս կամ այն պաշտոնատար անձին հաճոյանալու համար ինչ-որ որոշումներ կայացնելով. դատավոր Ռշտունի
«Ողջամիտ հիմքեր ունեմ մտածելու, որ իմ նկատմամբ մոտեցումը եղել է խտրական»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին՝ Բարձրագույն դատական խորհրդում իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննության ավարտից հետո։
Նրա խոսքով, ինքը ԲԴԽ-ում խոսել է կոնկրետ փաստերով, թե ինչով է պայմանավորում այդ խտրական մոտեցումը։
Ռշտունին նշեց, որ իր ներկայացուցիչերը շատ պրոֆեսիոնալ կերպով ներկայացրել են ոչ թե մինչ այդ տեղի տեղի ունեցած իրադարձությունները, նաև զուտ այս պրոցեսում, կարգապահական վարույթի շրջանակներում տեղի ունեցած ուսումնասիրությունների, դրանց տրված գնահատականների առումով թե ինչու կարող էր մոտեցումը լինել խտրական։
«Ինչ վերաբերում է, թե ինչով դա կարող է պայմանավորված լինել, ինչու է դա արվում, այսպես ասեմ՝ երբևէ իմ աշխատելաոճը պայմանավորված չի եղել այս կամ այն պաշտոնատար անձին կամ այս կամ այն անձին հաճոյանալու համար ինչ-որ որոշումներ կայացնելով, ընդ որում դա եղել է իմ գործունեության ոճը։
Ասեմ, որ նաև նախկին պաշտոնատար անձանց հետ նույնպես իմ աշխատելաոճի հետ կապված եղել են խնդիրներ, եղել են ոչ բարյացկամ մոտեցումներ իմ նկատմամբ, սակայն այդ ամեն ինչը ինձ չի կաշկանդել իմ գործելակերպը նույնձևով շարունակել»,- ասաց դատավորը։
Նրա խոսքով, նախկին իշխանության ժաանակ իր մասով վարույթներ չեն եղել, երևի թե սահմանափակվել են անձնական, ոչ բարյացկամ կամ բացասական վերաբերմունք դրսոևորելով, միգուցե առանձին տեղեր իր մասին ոչ դրական կարծիք արտահայտելով։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն այսօր ավարտվեց։ ԲԴԽ֊ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի մարտի 14-ին։
Հարակից հրապարակումներ`
- Իմ նկատմամբ հարուցված վարույթը թիրախավորված է. դատավոր Վազգեն Ռշտունի
- Քիչ էր մնում ասեին՝ գործերն իր վրայից ցրել է ու գնացել. Ռշտունի
- Ականատես չեմ եղել դեպքի, երբ արձակուրդ գնալու հիմքով գործերը հանձնելու համար կարգապահական վարույթ հարուցվի. դատավոր Ռշտունի
- Հնարավոր էր այլ լուծում գտնել. դատավոր Ռշտունին՝ էլեկտրոնային մակագրման համակարգը չգործելու մասին
- HelpCourt. 2021-ի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորն է Վազգեն Ռշտունին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան