Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 32 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 6 685 թեստ, այստեղից 4 449-ը՝ հակագենի արագ թեստով և 2 236-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական-13,61%, վերջին 14 օրը- 20,44%, վերջին 7 օրը-17,28%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 626 282 դեպք: Ապաքինվել է ևս 8 081 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 562 614:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 32 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 16 398 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 826 144 պատվաստում, օրական՝ 92: