Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը գաղտնի բանակցություններ են վարել Կրեմլի հետ. Շվեց
Ազգությամբ ուկրաինացի, խորհրդային միության հետախուզության աշխատակից Յուրի Շվեցը սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ մի քանի երկրներ, ներառյալ հետխորհրդային երկրները, ինչպիսիք են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, գաղտնի բանակցություններ են վարել Կրեմլի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ։
«Մի շարք երկրներ, ներառյալ, այսպես ասած, նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող նորանկախ պետությունները, գաղտնի բանակցել են Մոսկվայի հետ և պայմանավորվել օգնել նրան շրջանցել անցյալ շաբաթ սահմանված պատժամիջոցները: Այդ երկրներն են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, նաև Թուրքիան և Իրանը»,- «Ալիք մեդիայի» փոխանցմամբ ասել է նա։
Շվեցը նշել է, որ հնարավոր է Թբիլիսին դառնա Ռուսաստանի օդային ճանապարհները կապող հանգույց, այսինքն զինամթերքը գնա Թբիլիսի, կնքվի որպես վրացական ապրանք։
«Այս գործն արդեն ընթացքի մեջ է, վերջին երկու օրերի տվյալներով, Վրաստանում գրանցված է մոտ 200 ռուսական ընկերություն, որոնք նախատեսում են մասնակցել այս գործողությանը»,- ասել է Շվեցը։
Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) նախկին մայորը կոչ է անում նշված երկրների կառավարություններին զգույշ լինել. ըստ նրա՝ Կրեմլը պատրաստ է խոշոր գումարներ վճարել այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին` նմանատիպ նախագծեր իրականցնելու դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան