ՔՊ-ի օրակարգում Արցախի օկուպացված տարածքների մասին օրենքի նախագիծ ընդունելու հարց չկա
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նման հարց չի քննարկում, օրակարգում էլ նման հարց չկա»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, որ Արցախի խորհրդարանն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, ի՞նչ կարծիք ունեք այդ նախագծի մասին, հնարավո՞ր է ՀՀ խորհրդարանը ևս նման հայտարարությամբ հանդես գա։
Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանի ընդունած նախագծին, նա նշեց, որ որևէ մեկնաբանություն չունեն։
Հարցին՝ ՔՊ-ն համարո՞ւմ է, որ Արցախի այդ տարածքները, որոնք հիմա գտնվում են թշնամու ձեռքում, օկուպացվել է Ադրբեջանի կողմից, Է. Աղաջանյանը պատասխանեց. ««Քաղաքացիական պայմանագրի» դիրքորոշումը հետևյալն է՝ այն ստատուս քվոն, որը կա այս պահին, արդյունք է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, որը սկսվել և ուղեկցվել է միջազգային բոլոր օրենքների և հումանիտար օրենքների կոպիտ խախտումներով։ Սա է մեր արձանագրումը, որը միջազգային հարթակներում պետք է գնահատականի արժանանա»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԺ-ում ԱՀ բռնազավթված տարածքների մասին օրինագծի քննարկումն ուղիղ եթեր չհեռարձակվեց
- «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ՝ Արցախի ԱԺ առաջիկա նիստում
- «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը՝ Արցախի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան