Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Օմանում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնում է Օմանի Սուլթանություն, որտեղ մարտի 10-ին մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Նվագախումբը հրավերը ստացել է այդ երկրի օպերային թատրոնից։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատանի ղեկավարությամբ, կներկայացնի 19-րդ դարի իտալացի օպերային կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի գլուխգործոցները։
Նվագախմբի հետ ելույթ կունենան Լավինիա Բինին (սոպրանո), Կլեմանտին Մարգենը (մեցցո-սոպրանո), Արտուրո Չակոն-Կրուզը (տենոր), Ալեսանդրո Լուոնգոն (բարիտոն) և Նաուել դի Պիերոն (բաս)։
Նշվում է, որ համերգից օրեր առաջ տոմսերը գրեթե սպառված են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին