Հայ համայնքի ներկայացուցիչները կարող են ՀՀ վերադառնալ արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից պետությունների միջոցով. Աղաջանյան
Ուկրաինայում բնավող ՀՀ քաղաքացիների հետ կապված բոլոր հարցերը, խնդիրները համակարգվում և լուծվում են Ուկրաինայում ՀՀ դեսպանության միջոցով։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Նրա խոսքով, իր ունեցած տվյալներով, ՀՀ դեսպանությունը Կիևից տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևն այս պահին ռազմական գործողությունների կետերից մեկն է։
«Մեր համայնքի որևէ ներկայացուցիչ, ով պատրաստ է, ցանկություն ունի լքելու տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են արևմտյան կողմից Ուկրաիայի հետ սահմանակից պետությունների միջոցով վերադառնալ Հայաստան, և Ուկրաինայում մեր դեսապանությունն ամեն ինչ անում է այդ գործընթացն առավել հեշտ տեղի ունենալու համար»,- ասաց Է. Աղաջանյանը։
Նա նշեց, որ դեսպանությունն ակտիվ աշխատում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովվի։ Է. Աղաջանյանի խոսքով, դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները տեղափոխվում են, տարհանվում են մի տեղից այլ տեղ։
Հարցին՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ՆԱՏՕ-ի անդամ հարևանից սպառնալիք կամ վտանգ կարելի՞ է սպասել Հայաստանի համար Գյումրիի ռուսական ռազմաբազայի առումով, ՔՊ-ական պատգամավորը պատասախանեց. «Հիպոթետիկ և տեսական վտանգներ, բնականաբար, միշտ կան։ Ռուս-ուկրաինական հարաբերություններում այս պահի ճգնաժամի հետ չէի կապի այդ վտանգները, համենայնդեպս, այս պահին։ Հիպոթետիկ նման սցենար հնարավոր է, այս պահին քիչ հնարավոր է»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Մկրտչյան. Կիևը լքելու համար մեկ մայրուղի է մնացել
- Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայ ընտանիքի 4 անդամները. Sputnik Արմենիա
- Ուկրաինայում խաղաղ հայ բնակիչ է զոհվել. «Ռադիոլուր»
- Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում. Նաիրա Զոհրաբյան
- Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ
- Դոնեցկում և Լուգանսկում 7-10 հազար հայ է ապրում. Տեր Նարեկ քահանա Ամիրյան