Միջազգային իրավունքի մասնագետ. ՌԴ ԿԲ-ի դեմ պատժամիջոցները գործում են ռուս ժողովրդի դեմ
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն անցած շաբաթ աննախադեպ պատժամիջոցներ են կիրառել ընդդե, Ռուսաստանի Կենտրոնական բանկի, ինչպես նաև ներդրումային հիմնադրամների դեմ՝ փաստացի սառեցնելով բանկերի ակտիցներն ու արգելելով ցանկացած գործողություն ռուսական ֆինանսական հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով պատժել Մոսկվային Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։
Միջազգային իրավունքի մասնագետ Սարգիս Գրիգորյանը, որը մասնագիտացված է միջազգային վեճերում, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է, արևմտյան տերությունները, փաստորեն, հայտարարել են ռուսական տնտեսական համակարգի վրա ոչ բռնի «միջուկային» հարձակման մասին։
Նրա խոսքով, այնուամենայնիվ, հարցեր են ծագում.
«1. Արդյոք օրինակա՞ն է Կենտրոնական բանկի՝ դոլարային ռեսուրսներն օգտագործման սահմանափակումների կիրառումը։
2. Արդյոք ինքնիշխան ակտիվները պաշտպանվա՞ծ են օտարերկրյա պետությունների ցանկացած գործողություններից (միջամտություններից): Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից կիրառվող բոլոր պատժամիջոցները վիճելի են օրինականության տեսանկյունից։ Կոլեկտիվ պատժամիջոցները, որոնք հետապնդում են պատժիչ նպատակներ, չունեն միջազգային իրավական ճանաչում (իրավական հիմք)»։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ԿԲ դեմ կիրռած պատժամիջոցները, ըստ էության գործում են ռուս ժողովրդի դեմ, և անկասկած հանգեցնելու են հումանիտար աղետի։
«Ռուսաստանը և նրա դաշնակիցները ստիպված են լուրջ անհանգստություն դրսևորել նման պատժամիջոցների հումանիտար ազդեցության վերաբերյալ, որոնք ոչ միայն կհարվածեն ռուսական տնտեսության հիմքերին, այլ, իհարկե, լուրջ հետևանքներ կունենան Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների համար»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Աերոֆլոտ»-ը մարտի 8-ից կդադարեցնի միջազգային բոլոր չվերթները
- Լուկաշենկոն՝ պատժամիջոցների մասին. Կատուները հանգստանում են
- Որքանով անսպասելի էր Կրեմլի համար պատժամիջոցների ծավալը. վերլուծաբանների կարծիք
- Նուլանդ. ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում
- Թուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի
- Պատժամիջոցները տարածվել են ռուսաստանցիների կատուների նկատմամբ
- Հայաստանը կարո՞ղ է օգուտներ քաղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին