Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ
«Հայաստանի կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել և որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին, ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությունը:
Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչպիսի՞ն է Հայաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը այս հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան Վ.Հունանյանն ասել է. «Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, և սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում»։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմից հետո խաղաղության դարաշրջանի փոխարեն ստացանք ավելի ծանր վիճակ. Վանեցյան
- Այս իբր իշխանությունների խաղաղության դարաշրջանը սա էր․ Վարդևանյան
- Սուրեն Սարգսյան. Խաղաղության դարաշրջան բացել հնարավոր է միայն մեկ դեպքում
- Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հանձնում. Տիգրան Աբրահամյան