ՌԴ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցանկը
ՌԴ կառավարությունը հաստատել է այն օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դեմ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է ՌԴ կառավարության ընդունած որոշման մեջ։
Ցուցակում ընդգրկված են հետևյալ երկրները՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեա, Սան Մարինո, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Մոնտենեգրո, Շվեյցարիա, Ճապոնիա:
Փաստաթղթի համաձայն, պետությունը, Ռուսաստանի քաղաքացիները և ընկերությունները, որոնք արտարժութային պարտավորություններ ունեն օտարերկրյա վարկատուների նկատմամբ ոչ բարեկամ երկրների ցանկից, կկարողանան դրանք վճարել ռուբլով։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ օրենսդիրներն աջակցում են Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացմանը
- Ռուսաստանը շարունակում է օգտագործել Բելառուսի օդանավակայանները Ուկրաինայի վրա հարձակումների համար. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
- Ուկրաինացի ուժայինները հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային
- Բորիս Ջոնսոն. Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի հակամարտություն չէ
- Վարդան Ոսկանյան. Հաճախակիացել են Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի չվերթները
- Ստեփան Դանիելյան. ԱՄՆ-ին պետք չէ, որ Ուկրաինական պետականությունը վերջնականապես փլուզվի
- Ռուսաստանը Մեծ Բրիտանիային սպառնում է պատասխան քայլերով՝ «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար
- Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ բանկի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան