ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները կհանդիպեն Թուրքիայում. Զախարովա
Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան կարող են շփվել Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է շփում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ»,- ասել է նա։
Զախարովան մանրամասնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էրդողանը վերջին հեռախոսազրույցների ժամանակ պայմանավորվել են այս զրույցի շուրջ։
Համաձայն ֆորումի պաշտոնական կայքի տեղեկատվության, այս տարի միջոցառումը կանցկացվի մարտի 11-13-ը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ձգտում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն հրահրել
- Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու
- Թուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի
- Լավրով. Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին