«Մեր դիմաց շատ մեծ պատերազմ կա»
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձել է Հայստանի ներքաղաքական և տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներին:
Բանակում այն աստիճան մարդ չկա, որ Մոսկվան չի հաստատում նոր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի թեկնածուին
«Փետրվարի 22-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմից մեկ օր առաջ, Ադրբեջանի հետ կնքած համաձայնագրով Պուտինը Ալիևի ոտն ու ձեռը կապեց, որ այստեղ չսկսվի ինչ-որ մեծ պատերազմ, որովհետև բոլոր վերլուծաբանները կանխատեսում էին, որ եթե Ուկրաինայում սկսվեն մեծ գործողություններ, Թուրքիան և Ադրբեջանը կուզեն իրենց հարցերը լուծել և նրանց թիվ մեկ հարցը Սյունիքն էր: Թշնամին մնում է թշնամի, հատկապես՝ թուրք կամ ադրբեջանցի թշնամին: Սադրանքները շարունակվում են և մենք այսօր ունենք կորուստ: Այս իշխանություններին անիմաստ է հարց տալ, ես հարց ունեմ մեր զինվորականներին, որոնք որ դեռ մնացել են բանակում: Նախ՝ ձեզ ասեմ, որ գեներալներից մարդ չկա: Այն աստիճան մարդ չկա, որ Մոսկվան չի հաստատում նոր ԳՇ պետի թեկնածուին և ժամանակավոր դնում են, ինչ-որ մեկին: Այսօր բանակում մնացած հրամանատարները եֆրեյտորի մակարդակի են: Բարեբախտաբար մենք ունենք լավ, մտածող գեներալների ռեզերվ, որոնք այսօր բանակում չեն:
Բայց ես դիմում եմ միջին և ստորին հրամկազմին՝ տղերք, մինչև ե՞րբ: Մինչև ե՞րբ եք դուք մեջքից հարված ստանալու: Բացատրեմ ինչու է մեջքից հարվածը: Սրանք խաղաղության դարաշրջան են հայտարարել… Ուրեմն՝ ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ամառվանից աում ենք, որ մեզ սպասվում է համաշխարհային պատերազմ, որը մեկ մեծ պատերազմ չի լինելու, այլ ռեգիոնալ կոնֆլիկտներ, իսկ սրանք հայտարարում են խաղաղության դարաշրջանի մասին: Մարդ պետք է լրիվ իդիոտ լինի, որ երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտարարի խաղաղության դարաշրջան: Ճիշտ ասաց Ռոբերտ Քոչարանը՝ խի դու ո՞վ ես, որ որոշես խաղաղության դարաշրջանը:
Ռուսները նոր թեզ են գցել դաշտ, որ մյուս կոնֆլիկտը լինելու է ՌԴ-Թուրքիա: Այս պայմաններում փոխանակ ավելի ամրապնդես քո դաշնակցի հետ հարաբերությունները և պատրաստվես ապագա պատերազմին՝ մենք պատերազմից հետո մի քոռ փափմփուշտ չենք գնել: Այս խաղաղության դարաշարջանը կարող է ունենալ շատ ռեալ հետևանքներ, դրանք հայ զինվորների դիակներն են»,-ասուլիսում հայտնեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Սա ուկրաինայի վերջին 30 տարվա, հատկապես՝ Մայդանից հետո ընկած ժամանակահատվածի հաշիվն են բերել դեմ տվել
«Ինչ է կատարվում ուկրաինայում: Սա ուկրաինայի վերջին 30 տարվա, հատկապես՝ Մայդանից հետո ընկած ժամանակահատվածի հաշիվն են բերել դեմ տվել՝ սովետական զինվորների արձանները քանդելը, փոխարենը Բանդերայի արձանների տեղադրումը, բանդերականների և նացիստների քայլերթները Կիևով, Դոնեցկի և Լուգանսկի հարցեը լուծել չցանկանալը, այդ հանրապետությունները հրետակոծելը, հարաբերությունները չլավացնելը: Լուգանսկի Հրեշտակների ծառուղու 130 սպանված երեխաների պատասխանն է այն: Կան կադրերը, թե ինչպես ուկրաինացի ազգայնականներն արկերի վրա գրում էին «ամենալավը երեխաներին» և կրակում դոնեցկի բնակավայրերի մանկական հրապարակների վեր:
Մենք արդեն մի հաշիվ փակեցինք Արցախյան պատերազմում, այն դավաճանության համար, որ ընտրեցիք այս տականքին: Ազգի թշնամուն դուք էիք գնացել ընտրել, նաև՝ երկրորդ անգամ: Նաև կա այն անփույտ վերաբերմունքի գործոնը, որը եղել է մեր բանակում: Հարց՝ այսքան հարյուր հազարանոց մեքենա քո երկրում որտեղի՞ց: Այսինքը՝ փողը, որը գալիս է Հայաստան, ծախսվում է ոչ թե զենք-զինամթերքի գնման, այլ ծախսվում է տների և մեքենաների վրա: Այ սա բերեց արցախյան պատերազմի հետևանքներին՝ Եռաբլուրին»,-հայտարարեց պրոդյուսերը:
Կրկին ընտրեցիք սրանց, սա նշանակում է, որ մեր մոտ էլի հաշիվ է կուտակվում, մենք էլի ենք տալու հաշիվը ու կրկին՝ պատերազմի ձևով
Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ իշխանությունների գործողություններին անդրադառնալով Արմեն Գրիգորյանն ասաց. «Ոչ մի հայկական իշխանություն չի աշխատել ի շահ թշնամու, բայցի գործողից: Այսօր ուեննք կեղծ պապիկների մասնագետ դիջեյ Էդիչկա՝ հայկական ԱԺ-ի թուրքական խմբակցության պատգամավոր, որը մինչև հիմա ներողություն չի խնդրել: Մարդն ի՞նչ ներքին աշխարհ պետք է ունենա, որ իր՝ աներկբա ազգային հերոսին, որն իրեն պայթեցրել է թշնամիների հետ, ինքնազոհաբերել է իրեն հանուն հայրենիքի, պղծի նրա հիշատակը: Ինչ-որ մի բոմժի ճարես, բերես կանգնեցնես 100 հազարավոր մարդկանց դիմաց և ասե՞ս, որ նա Ռոբերտ Աբաջյանի պապն է: Ես զարմանում եմ, ինչպես է մարդը մինչև հիմա ապրում, հաց ուտում, հանգիստ քնում: Ու այս կենսաբանական էակն այսօր հայտարարել է, որ Թուրքիայից եկած վտանգն շատ հիպոթետիկ է: Իր այդ հայտարարույթյունը և սերժանտ Հրաչյա Մանասյանի սպանելը, որին սպանել է դիպուկահարը, եղել է միաժամանակ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր հաշվի մի մասն ենք փակել և մենք այնքան անկենսունակ ազգ գտնվեցինք, որ շարունակեցինք այս ստորության, սխալի և սրբապղծության ճանապարհը: Ժողովուրդ՝ դուք գնացիք կրկին ընտրեցիք սրանց, սա նշանակում է, որ մեր մոտ էլի հաշիվ է կուտակվում, մենք էլի ենք տալու հաշիվը ու կրկին՝ պատերազմի ձևով: Երբ գտնվում ես երկու թշնամու արանքում և սկսվում է երրորդ համաշխարհային պատերազմը, պետք է ամեն օր սպասել լուրջ զարգացումների: Հույս ունեմ, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում այն չի լինի:
Մեր դիմաց շատ մեծ պատերազմ կա և մեզնից է կախված, թե մենք իրեն ինչպես ենք դիմավորելու: Ես հիմա տեսնում եմ, որ մենք զինաթափվում ենք, հայաթափվում, իմունիտետը զրոյացնում ենք, հետևաբար՝ կենսունակությունը կորցնում ենք: Եթե Պուտինը Ուկրաինայի նման պետությանն ասաց, որ եթե Ուկրաինան շարունակի այս ձևով պնդել, ապա ուկրաինական պետականության հարց կդրվի, բա մեր մասին ի՞նչ ասենք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին