Արցախի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինայի բնակիչներին
Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Այս հայտարարությանը հաջորդել են օգտատերերի գրառումները.
«Մինչ մարդասիրական օգնությունը ճանապարհվում է Ուկրաինա, Խրամորթում նորից արկեր են պայթում»։
«ոռբաց բոշի յուղը»։
«Արցախը սովից մեռնում է, ունեք՝ ձեր ժողովրդին պահեք, այ հարիֆ շներ»։
«Հըն ? մեկը լինի Արցախին օգնի»։
«Չարժևորված, չգնահատվող,ոչ տեղին բարեգործություն, դրանով ի՞նչ եք ուզում ասեք... թույլ հիշողություն ունենալը էս պարագայում անպատվաբեր է»։
«Պատերազմի ժամանակ Արցախի ժողովրդին ուկրաինան քանի անգամ է օգնություն ուղարկել ? Գոնե մի հրապարակեք ,արդեն զզվում ենք էդ անուղեղ կառավարությունից ,չի բացառվում ,որ մի օր էլ թշնամու դիրքեր օգնություն կուղարկեք»:
«Ռուսների ծրագրով Արցախի մեծ մասը հանձնեցիք, արցախցուն բոմժ սարքեցիք, հիմա էլ սլավոններն իրար մորթում են, դուք էլ լադիմիռիչի ծրագիրն եք կատարում։ Ճիշտ էր ձեր ժեկի պետ արայիկը ասում. լավ էլ թուրքի հետ կապրեք։ Անձնանուններ»։
«Phosphorusը մոռացա՞ք արդեն»։
... և բոլորը նման ոգով։
Հ.Գ.- լուսանկարը՝ պատերազմական Արցախից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան