Ուկրաինացի ուժայինները հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային
Ուկրաինացի ուժայինները հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային, հայտնել է Լուգանսկի հանրապետության ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 6։55-ին (համընկնում է Մոսկվայի հետ)։ Պայթյունը լսվել է քաղաքի կենտրոնում։ Ականատեսների տեղեկացմամբ՝ պայթյունից անմիջապես հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել։
«Ուկրաինայի զինված կազմավորումները հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային։ Ինչ-որ ծանր բանից, հնարավոր է «Տոչկա Ու»։ Հրդեհը տեսանելի է մեծ հեռավորությունից։ ԱԻՆ-ը փորձում է մարել կրակը»,-Telegram-ում գրել է Միրոշնիկը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։
ՌԴ ՊՆ-ից հայատարարել են, որ զինված ուժերը հարվածներ են հասցրել միայն ռազմական ենթակառուցվածքին և ուկրաինական զորքերին, երկու կողմից էլ կան կորուստներ։
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Ջոնսոն. Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի հակամարտություն չէ
- Ռուսաստանի ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2200 օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Ռուսաստանի տարածքում ոչ մի հատուկ դրություն չի նախատեսվում սահմանել. Պուտին
- Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ձգտում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն հրահրել
- ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ազգայնականները քաղաքացիներին թույլ չեն տալիս դուրս գալ Մարիուպոլից և Վոլնովախայից
- Զելենսկին ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեղադրել է Ռուսաստանի դիմաց «կանաչ լույս» վառելու համար
- ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհերի մասին տվյալներ
- Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքների արգելափակման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան