Քաղաքական 17:08 07/03/2022 Հայաստան

«Հենակետ». AZAL-ի նախագահը հայտարարել է՝ Կովսականի օդանավակայանի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ցամաքային զորքերի ականանետային ստորաբաժանումները անցկացրել են հրաձգության վարժանքներ։ Իսկ ադրբեջանական զորամասերից մեկում մարտավարական վարժանքներ են անցկացվել։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ Նախիջևանի կայազորի զորքերի 2022 թ․-ի ուսումնական տարվա համակարգման պլանի համաձայն՝ անցկացվել է հատուկ տակտիկական զորավարժություն «Մարտական գործողությունների վարումը սաստիկ ցրտի պայմաններում» թեմայով։

Վարժանքներում ներգրավվել են նաև ԱԻՆ փրկարարական ջոկատները։ Նախիջևանի կայազորի զորքերում անցկացվել են նաև գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների  պատրաստության վարժանքներ:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Ալիևի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևը Սանասարի (Ղուբաթլի) շրջանում ծանոթացել են Պետական սահմանապահ ծառայության առանձին սահմանապահ դիվիզիայում անձնակազմի ծառայության պայմաններին և զննել ռազմական տեխնիկան։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե ուկրաինացիները ռազմական գործողությունների ընթացքում օգտագործում են «Скиф» ուկրաինա-բելառուսական հակատանկային հրթիռային համակարգերը։ Ադրբեջանը նույնպես գնել է այդ համակարգերից, որոնք տեղադրվել են թուրքական «Cobra» զրահամեքենայի վրա։

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի 2021թ. զեկույցում առաջարկվել է կանանց հնարավորություն տալ սովորելու բարձրագույն ռազմական ուսումնարաններում։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Թուրքական «Haber Global» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Արցախից գրավված տարածքներում իրականացվող վերականգնման աշխատանքների մասին։ Ղարաբաղում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը  Twitter-ի իր էջում գրել է, թե սկսվել են Բարդա- Ակնա (Աղդամ) ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը Ջրական (Ջաբրայիլ) կատարած այցի ընթացքում ծանոթացել է այնտեղ իրականացվող վերակառուցման աշխատանքներին։ Նա իր թվիթերյան էջում գրել է, թե բրիտանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը։

«Ազերիշըգ» ընկերությունը հայտարարել է, որ զբաղվում է Կովսականի (Զանգելանի) միջազգային օդանավակայանը էլեկտրական հոսանքով ապահովելու հարցով։ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) նախագահ Ջահանգիր Ասկերովը հայտարարել է, թե Կովսականի օդանավակայանի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի։ Նրա խոսքով՝ օդանավակայանը կկարողանա ընդունել բոլոր տեսակի օդանավեր, այդ թվում՝ բեռնատար ինքնաթիռներ։

«Ազերսու» ընկերությունը տեղեկացրել է, որ շարունակում է Արցախից գրավված տարածքներում ջրամատակարարման համակարգերի վերականգնման, վերակառուցման աշխատանքները և ընդհանուր առմամբ խմելու ջրով ապահովվել է շուրջ 400 օբյեկտ։

Արցախում ադրբեջանցիները մարտի 4-ին  կրակել են Նոր Շեն գյուղի ուղղությամբ, այնուհետև բարձրախոսով հայտարարել են, որ գյուղացիները լքեն տարածքը, հակառակ պարագայում  բռնի ուժով իրենք  դա կանեն:

Հայաստանի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը պատմել է, որ Գեղամասարի մի քանի գյուղեր զրկվել են ջրից, քանի որ ջրի աղբյուրներն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ալիևի հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Անկարան ու Բաքուն ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը Շուշիի հռչակագիրը կյանքի կոչելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե Իտալիային բաժին է ընկնում Ադրբեջանի նավթի արտահանման գրեթե կեսը։ Իսկ Հունգարիան գազի ներկրման շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ։

Գերիների և ականապատման մասին

Մարտի 5-ին Բաքվում ընթացող շինծու քրեական գործի շրջանակներում երկու հայ գերիներ ազատազրկման են դատապարտվել։ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) տեղեկացրել է, որ մեկ ամսում Ղարաբաղում ականներից և չպայթած զինամթերքից մաքրել է 379,6 հեկտար տարածք։

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփն այցելել է Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանի Հորադիզ ավան։ Նա նշել է, որ իրենք շարունակելու են  համագործակցել ադրբեջանական կողմի հետ ականազերծման հարցում։

Ուկրաինայի հակամարտության մասին

Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանին եւ Ուկրաինային երկխոսության կոչ է արել։  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին` Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 1-ին զանգահարել է Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկել են Ուկրաինայում տիրող ճգնաժամային իրավիճակը և մտքեր փոխանակվել էներգետիկ հարցերի շուրջ։

Բաքվում մարտի 4-ին հակառուսական ակցիա է տեղի ունեցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ոստիկանությունը թույլ չի տվել ակցիայի մասնակիցներին մոտենալ դեսպանատան շենքին։ Ցուցարարները պահանջել են դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից։

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ Օդեսայից Մոլդովա տարհանման ժամանակ գնդակոծվել է ադրբեջանցիների ութ ավտոմեքենայից բաղկացած շարասյունը։  Գնդակոծության արդյունքում զոհվել են 3, վիրավորվել՝ 5 մարդ։

Այլ թեմաներ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նշել է, թե Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված բռնություններն ու կոտորածները չպետք է չճանաչված մնան:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}