Ռուսաստանը շարունակում է օգտագործել Բելառուսի օդանավակայանները Ուկրաինայի վրա հարձակումների համար. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
Մարտի 7-ի գիշերը ՌԴ ԶՈւ-ն շարունակել են հրթիռահրետանային և հրետանային հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակավայրերին։ Դրա համար նրանք շարունակում են օգտագործել Բելառուսի օդանավակայանների ցանցը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ըստ Ուկրաինայի բանակի Գլխավոր շտաբի՝ ՌԴ ԶՈւ-ն գնդակոծում է խաղաղ բնակչությանը, «կանաչ միջանցքները», պատանդ են վերցնում կանանց և երեխաներին, զենք և զինամթերք տեղադրում քաղաքների բնակելի թաղամասերում, արհեստականորեն հումանիտար ճգնաժամ են ստեղծում բնակավայրերում։
«Իրփեն երեք օրից ավելի զրկված է լույսից, ջրից ու ջեռուցումից, սննդի ու ջրի առաքում չկա, զավթիչները քաղաքի բնակիչներին արգելել են լքել տները։
Բազմաթիվ են ռուսական հեռուստաալիքների համար բեմադրված ռեպորտաժներ նկարահանելու դեպքերը ռուս զինվորների ենթադրյալ մարդասիրության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ուժայինները հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային
- Ռուսաստանի ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2200 օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Ստեփան Դանիելյան. ԱՄՆ-ին պետք չէ, որ Ուկրաինական պետականությունը վերջնականապես փլուզվի
- Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին
- Ռուսաստանն ամեն ինչ անում է խաղաղ ուկրաինացիների կյանքը փրկելու համար. Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան