Քերոբյանն առաջարկում է Հայաստան եկած օտարերկրացիներին Ջերմուկն առաջարկել
Վերջին շրջանում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ և ընկերություններ տեղափոխվում են Հայաստան՝ այստեղ աշխատելու նպատակով։ Վայոց Ձոր այցելած Վահան Քերոբյանն առաջարկել է դիտարկել վերջիններիս համար նաև Ջերմուկում հարմարավետ պայմաններ ստեղծելու տարբերակը՝ կիրառելով մարքեթինգային տարբեր գործիքներ և բարձրացնելով քաղաքի գրավչությունը։
Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ջերմուկ քաղաքում կազմակերպվել է հանդիպում համայնքի ավագանու, առողջարանային, հյուրանոցային և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Ջերմուկի խնդիրները և զարգացման հնարավորությունները։ Որոշելու համար, արդյո՞ք Ջերմուկը դիտարկել որպես առողջարանային զբազաշրջության, երիտասարդ զբոսաշրջիկների քաղաք, թե՞ կան այլ՝ զարգացման առավել հեռանկարային ուղղություններ, Վահան Քերոբյաանն առաջարկել է խորհրդատվական ընկերության աջակցությամբ վերլուծություն իրականացնել։
Քննարկվել են նաև Ջերմուկի առողջարանների ակտիվ աշխատանքային սեզոնի երկարաձգման, քաղաքի ենթակառուցվածքների զարգացման, սպասարկման ոլորտի որակի բարձրացման հարցերը։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը մարտի 5-ին այցելել է Վայոց ձորի մարզի մի շարք համայնքներ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում