Հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ըստ նախնական տեղեկությունների` 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 12:55-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը՝ ծնված 1985թ., իսկ պայմանագրային մեկ զինծառայող, շարքային (ծնված 1990թ.) ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու կրակոցից այսօր զոհված Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել
- Արման Թաթոյան. Ադրբեջանական իշխանությունները անմիջական պատասխանատվություն են կրում այսօր Երասխում հայ զինծառայողին սպանելու համար
- Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել, կա վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան