Մարտի 9-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Կառավարության նախաձեռնությամբ մարտի 9-ին ժամը 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում երկու հարց է՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը։
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, հաշվի առնելով ՀՀ շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը։
Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության և ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Ծխախոտի, փոխարինիչների ցուցադրման սահմանափակումը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալում. Վահան Քերոբյան
- Մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում բացօթյա, ծխախոտի օգտագործումը կարգելվի
- «Ծխախոտը պետք է տակից վաճառեն»
- Ինչ տուգանքներ են սահմանված ծխախոտները տեսանելի վայրում տեղադրելու կամ ցուցադրելու դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան