Ալեն Ղուլյան. Ո՞րն է պատճառը, որ թաքցնում եք ադրբեջանցիների կողմից կատարված հանցանքը
Արցախաբնակ Ալեն Ղուլյանը, արձագանքելով Արցախում գազամատակարարման դադաերցման վերաբերյալ տարածած պաշտոնական հաղորդագրությանը, գրում է.
«Իշխանական «Правда»-ն հղում անելով Արցախգազին տեղեկացնում է, որ «գազամատակարարման խափանման պատճառը տեղի ունեցած վթարն է»...
Լավ ա չասին, թե իբր Ուկրաինայում տեղի ունեցող մարտական գործողություններն են ազդել Արցախի գազամատակարարման վրա..
Իսկ հիմա, մեզ` հասարակ մահկանացուներիս կբացատրեք, թե ո՞րն ա պատճառը, որ թաքցնում եք ադրբեջանցիների կողմից կատարված հանցանքը..Կարո՞ղա հաքքին.ազի մասնաճյուղ եք..
Պարոնայք, նորից եմ ասում, մի քանի քառակուսի կիլոմետրանոց երկիր ենք, օրը բացվի ամեն ինչի մասին պարզ կլինի..Էլ չեմ ասում, որ ԱՀ քննչական կոմիտե ն էլ պետք ա քրեական գործ հարուցի` Արցախի քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով (դիվերսիա)..
Տենց լավ չի` «վաստակի համար» մի մեդալ էլ Լաչինի միջանցքից էն կողմ ուղարկեք...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան