Աջարիայի ղեկավարին մտցրել են պարսավանող «Խաղաղարար» կայքի բազա՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկումից հրաժարվելու համար
Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեին երեքշաբթի մտցրել են ուկրաինական տխրահռչակ, պարսավանող «Խաղաղարար» կայքի բազա՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին չպատասխանելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կայքի հեղինակները նրան մեղադրել են հասարակական նշանակության տեղեկատվության շահարկման մեջ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել էր, որ իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել պատժամիջոցներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների տնտեսական և ֆինանսական ։ Այս որոշմամբ նա արժանացավ ընդդիմության քննադատությանը, որը պահանջում էր նրա հրաժարականը։
«Խաղաղարար» կայքը ստեղծվել է 2014թ., որի նպատակն է, ինչպես նշում են հեղինակները, բացահայտել և հրապարակել բոլոր նրանց անձնական տվյալները, ովքեր, իրենց կարծիքով, «սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը»։ Վերջին տարիներին Ղրիմ, Դոնբաս այցելած կամ այլ պատճառներով կայքի հեղինակների բացասական գնահատականի պատճառ դարձած լրագրողները, արվեստագետներն ու քաղաքական գործիչները հայտնվել են «Խաղաղարարի» սև ցուցակում։
Ինտերնետային ռեսուրսը պաշտոնական կարգավիճակ չունի, սակայն գործնականում ուկրաինացի սահմանապահները հրաժարվում են երկիր մմուտքի թույլտվություն տալ «Խաղաղարար»-ի ցուցակում ընդգրկված մարդկանց։ «Խաղաղարար» կայքի ստեղծման նախաձեռնող ԶԼՄ-ները համարում են Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Անտոն Գերաշչենկոյին, որը այժմ զբաղեցնում է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ Ռուսաստանում դատարանի որոշմամբ կայքն արգելափակված է։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն հարցազրույց է տվել
- Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը սահմանին ձերբակալելու մասին
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են բանակցությունների երրորդ փուլը
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները