Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ Ղրիմի հարցը քննարկելու հնարավորության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է տարածքային հարցերի քննարկման հնարավորության մասին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Այսպիսով, երկրի ղեկավարին հարցրել են, թե հնարավո՞ր է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս, իսկ ԴԺԿ և ԼԺՀ-ն որպես անկախ հանրապետություններ։
«Մենք կարող ենք քննարկել հարցեր կապված ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների հետ, որոնք Ռուսաստանից բացի ոչ ոք չի ճանաչել, այդ կեղծ հանրապետությունները, մենք կարող ենք փոխզիջում գտնել այդ տարածքների հետագա ճակատագրի վերաբերյալ:
Ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչպես են այդ տարածքներում ապրելու մարդիկ, ովքեր ցանկանում են լինել Ուկրաինայի մաս: Ուկրաինայում ո՞վ է ցանկանում ընդունել նրանց: Հետևաբար, հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես ճանաչումը»,- ասել է Զելենսկին:
Նա նաև կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սկսել բանակցությունները և երկխոսություն հաստատել։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ասել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ բանակցություններում ընդունելի արդյունքի հասնել
- Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ձգտում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն հրահրել
- Զելենսկին ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեղադրել է Ռուսաստանի դիմաց «կանաչ լույս» վառելու համար
- Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը հարկադրված միջոց է որակել
- Ղրիմի ղեկավարն աջակցություն է հայտնել Դոնբասի ժողովրդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան