Զելենսկին ասել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ բանակցություններում ընդունելի արդյունքի հասնել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կարգավորման հարցում արդյունքի չի հասել։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Բելառուսում կայացավ բանակցությունների երրորդ փուլը, թվում է թե՝ երրորդը և վերջինը, բայց մենք իրատես ենք, հետևաբար՝ մենք կխոսենք, կպնդենք բանակցությունները շարունակել, մինչև չգտնենք մեր ժողովրդին ասելու, որ «այսպես մենք կգանք խաղաղության»»,- երեքշաբթի օրն հայտարարել է նա իր Telegram-ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Երկուշաբթի օրը Բելառուսի արևմտյան Բելովեժսկայա Պուշչայում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։ Հանդիպումից հետո Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները կարողացել են դրական զարգացումների հասնել հումանիտար միջանցքների նյութատեխնիկական ապահովման հարցում։ Միաժամանակ նա հայտարարել է, որ երրորդ փուլը չի բերել այնպիսի արդյունքներ, որոնք էապես կբարելավեն իրավիճակը։ Նրա խոսքով, առանցքային հարցերի շուրջ ինտենսիվ խորհրդակցությունները կշարունակվեն։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են բանակցությունների երրորդ փուլը
- Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 5-ին կամ 6-ին
- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 2-ին
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին